OnePlus 2 նոր սմարթֆոնը կարժենա $449-499

OnePlus 2 նոր սմարթֆոնը կարժենա $449-499

PanARMENIAN.Net - Չինական OnePlus սթարթափ ընկերությունը, որը կարողացավ 13 ամսում ավելի քան 1 մլն սմարթֆոն վաճառել, հուլիսի 27-ին արդեն կներկայացնի իր նոր արտադրանքը` OnePlus 2-ը: Գաջեթի շնորհանդեսը կանցնի վիրտուալ իրականության մեջ:

OnePlus 2-ի «սիրտը» Snapdragon 810 64-բիտանոց հարթակն է 8-միջուկանի պրոցեսորով և Adreno 430 գրաֆիկայով: Սմարթֆոնը կունենա 1440x2560 պիկսել թողունակությամբ և 515ppi խտությամբ 5,7-դյույմանոց սենսորային դիսփլեյ, 5 Մպ ֆրոնտալ տեսախցիկ և 3300 մԱժ ծավալով մարտկոց: Տարբերակից կախված այն կունենա 3 Գբայթ կամ 4 Գբայթ LPDDR3 օպերատիվ հիշողություն: Բացի այդ, համացանցում լուրեր են տարածվել, որ երկու տարբեր սմարթֆոն է թողարկվելու հիմնական 16 Մպ տեսախցիկով և Sony Exmor IMX 234 սենսորով կամ f/2.0 դիաֆրագմայով 13Մպ տեսախցիկով:

OnePlus 2-ը կարժենա մոտ $499 (մոտ 239.000 դրամ ընթացիկ փոխարժեքով) 64 Գբայթ ներկառուցված հիշողության համար: 16 Գբայթ ներքին կուտակիչով սմարթֆոնը կարող է մի փոքր ավելի էժան վաճառվել` $449 (մոտ 215.000 դրամ ընթացիկ փոխարժեքով):

OnePlus սմարթֆոնը չինական ընկերության առաջին սարքն է, որը ներկայացնում է այն որպես «սմարթֆոններին վերացնող»: Ներկայացվել է 2014-ի ապրիլի 23-ին, որպես ընկերության առաջին արտադրանք: Սմարթֆոնը մշակվել է որպես բավականին էժան սարք, որը արտադրության որակով համադրելի է այդ շրջանի մյուս առաջատարների հետ: Այն առաջին անգամ վաճառքի հանվեց 2014-ի ապրիլի 25-ին բացառապես հատուկ հրավերներով OnePlus կայքում: Հրավերները կարելի էր ստանալ, մասնակցելով տարբեր մրցույթների: 2015-ի ապրիլի 20-ից ի վեր սարքերը վաճառվում են առանց հրավերների: Հարկ է նշել, որ չինական տարբերակն ի սկզբանե ազատ վաճառքի էր հանվել Չինաստանի տարածքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---