ԲԱՔՈՒՆ ԳԱԳԱՏՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԱՐԱԾ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ

PanARMENIAN.Net - Բաքուն կոչ է անում Ֆրանսիային, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, հավասարակշռված քաղաքականություն վարել հակամարտության կողմերի նկատմամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Բաքվում այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը: «Մենք հասկանում ենք, որ Ֆրանսիայում մեծաթիվ հայկական սփյուռք է բնակվում, որն ազդեցություն ունի այդ երկրի հասարակական-քաղաքական կյանքի վրա: Համենայն դեպս, ես ուզում եմ եւս մեկ անգամ հատկանշել այն, որ եթե Ֆրանսիան ստանձնել է արդար դատավորի դերը, ապա պետք է կարողանա միեւնույն լույսի ներքո դիտարկել հակամարտության երկու կողմերը», - հայտարարել է Գուլիեւը: Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, որի ընթացքում մտադիր է Ֆրանսիայի ղեկավարության հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---