Հայոց ցեղասպանության հարցը շարունակում է խռովել հոլանդացի պատգամավորների միտքը

PanARMENIAN.Net - Հոլանդական ԶԼՄ-ներում շարունակվում են հրապարակումները Հայոց ցեղասպանության հարցում Աշխատանքային կուսակցության դիրքորոշման մասին իր այն անդամների վերաբերյալ, որոնք առաջադրվելու են նոյեմբերի 22-ին առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Ինչպես արդեն հաղորդվել է, երեք պատգամավորներ դուրս են մնացել կուսակցական ցուցակներից Հայոց ցեղասպանության ժխտման համար: Ըստ «Elsevier» ամսագրի, հաջորդը Նեբահաթ Ալբայրաքի հերթն է, որը բավականին բարձր դիրք է գրավում կուսակցությունում: Ամսագիրը գրում է, որ նա խուսափել է արտահայտվել այդ հարցի շուրջ Trouw թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, անհնար է հստակ դիրքորոշում ունենալ, քանի որ պատմական աղբյուրները «հավաստի չեն եւ հակասական են»: «Elsevier»-ի հեղինակների կարծիքով, չկան անկախ գիտնականներ, որոնք կարող են բացատրել, թե կիրառելի է արդյոք «ցեղասպանություն» տերմինը Թուրքիայում «800 հազար հայերի զանգվածային ոչնչացմանը»:



Իր հերթին պրոֆեսոր Թոմ Զվաանը Ամստերդամի համալսարանից, որը ցեղասպանագետ է, հայտարարել է Trouw թերթին, որ «Ալբայրաքը հանդես է եկել մի շարք կասկածելի հայտարարություններով, որոնք կապված են ցեղասպանության ժխտման քաղաքականության հետ: Հարցն այն է, թե ինչպես են նա եւ իր կուսակցությունը պատրաստվում դուրս գալ այս իրավիճակից»,-հայտարարել է Զվաանը, հաղորդում է «Աբովյան» մշակութային կենտրոնը Բրյուսելից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---