Գևորգ Ղազարյանը՝ «Մարիտիմու»-ում. Առաջին անգամ հայ ֆուտբոլիստը կխաղա Պորտուգալիայի առաջնությունում20 հուլիսի 2015 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը3 տարվա պայմանագիր է կնքել Պորտուգալիայի բարձրագույն խմբում ելույթ ունեցող «Մարիտիմու» ակումբի հետ, ինչի մասին ասվում է վերջինիս ֆեյսբուքյան էջում: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում: «Շատ ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել «Մարիտիմու»-ի հետ: Հպարտ եմ, որ հնարավորություն եմ ստացել հանդես գալու այս թիմում և վստահ, որ շատ լավ մրցաշրջան կանցկացնենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է ֆուտբոլիստը: Վերջերս Ղազարյանը փորձաշրջան է անցնում Խարկովի «Մետալիստի» կազմում: Հուլիսի 18-ին ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Սևիդովը հայտարարել էր, թե ափսոսում է, որ չի հաջողվել պայմանագիր ստորագրել 27-ամյա ֆուտբոլիստի հետ: 2013-ին Ղազարյանը խաղացել է ղազախական «Շախտյոր-Կարագանդա» ակումբում, 2014-ից՝ հունական «Օլիմպիակոս»-ում: 2014-15-ի մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը հանդես է եկել Հունաստանի առաջնությունում` նախ «Օլիմպիակոս»-ում, ապա վարձավճարով «Կերկիրայում»: Պորտուգալիայի 2014-15-ի առաջնությունում «Մարիտիմու»-ն զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում |