Vk.com-ը սկսել է արգելափակել հղումներն Instagram-ին 4 օգոստոսի 2015 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «ՎԿոնտակտե» (Vk.com) սոցցանցը սկսել է արգելափակել արտաքին անցումները դեպի Instagram ֆոտոծառայությունը: Այսուհետ անձնական էջում հրապարակված կամ հաղորդագրության տեսքով ուղարկված հղումները չեն ակտիվանում, և Instagram անցնելու համար հարկ է լինում պատճենել հղումն ու ներդնել այն հասցեների տողում: Դա կապված է նրա հետ, որ «ՎԿոնտակտե»-ն վերջերս ազդարարեց սեփական Snapster լուսանկարների հավելվածը և պայքար է սկսել մրցակիցների հետ: Snapster-ը թույլ է տալիս կիսվել լուսանկարներով, ֆիլտրեր ստեղծել ու պահպանել, ինչպես նաև ինքնաոչնչացվող լուսանկարներ ուղարկել: Հավելվածն արդեն գնահատել են առաջին օգտատերերը` նշելով Google Play-ի մեկնաբանություններում, որ այն «ակտիվ է ու որակյալ», սակայն դեռևս «Instagram-ը ջախջախում է այդ հավելվածը»: Հայաստանում ռուսական «ՎԿոնտակտե» սոցցանցում գրանցված մոտ 860 հազար օգտատեր կա: Ըստ վերլուծաբանների, նրանց ճնշող մեծամասնությունն ակտիվ չէ` գրանցվելով միայն երաժշտական և տեսանյութերի բովանդակությունից օգտվելու համար: «ՎԿոնտակտե»-ն (vk.com) Եվրոպայի խոշորագույն սոցցանցն է, որը պատկանում է Mail.Ru Group-ին: SimilarWeb-ի տվյալներով, «ՎԿոնտակտե»-ն առաջինն է ըստ պահանջվածության Ռուսաստանում և Ուկրաինայում, և 6-ը` աշխարհում: Նախագիծը մեկնարկել է 2006-ի հոկտեմբերի 10-ին: Հաճախելիությունը 2015-ին հասել է ամսական 314,7 միլիոնի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |