Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Ցեղասպանության հարցի քննարկման մեխանիզմ է հարկավոր

PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է բարձրացնել փոխըմբռնման եւ երկխոսության մակարդակը, հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի քննարկումը Ֆրանսիայի խորհրդարանում, որը քվեարկության կդրվի հոկտեմբերի 12-ին: Ստամբուլի հայերի հոգեւոր առաջնորդն ընդգծել է, որ բոլոր երկրները, հատկապես Թուրքիան եւ Հայաստանը պետք է մեխանիզմ ստեղծեն Հայոց ցեղասպանության քննարկման համար: Նշելով, որ արտահայտվելու ազատությանը խոչընդոտող ջանքերը վնասում են երկխոսությանը թուրքական եւ հայկական համայնքների միջեւ, արքեպիսկոպոս Մութաֆյանը շեշտը դրել է երկխոսության եւ փոխըմբռնման մակարդակի բարձրացման անհրաժեշտության վրա, նշելով, որ քայլերն այդ ուղղությամբ պետք է ձեռնարկվեն առանց ավելորդ ժամանակ վատնելու, գրում է «Թուրքիշպրեսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---