Հզոր պայթյուն Քաբուլում. Տուժածների թիվը հասնում է 400-ի

Հզոր պայթյուն Քաբուլում. Տուժածների թիվը հասնում է 400-ի

PanARMENIAN.Net - Հզոր պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Շախ Շահիդ թաղամասում: Ենթադրվում է, որ ահաբեկչական գործողության թիրախը պաշտպանության օբյեկտներից մեկն է եղել: Պայթյունը վնասել է մի քանի շենք, փլատակների տակ կարող են մարդիկ լինել:

Պայթյունի պատճառը ականապատ բեռնատարն է եղել: Վերջին տվյալներով տուժել է մոտ 400 մարդ, հայտնում է TOLO News հեռուստաալիքը Աֆղանստանի առողջապահության նախարարության վրա հղումով:

Նախկինում հայտարարվել էր 198 տուժածի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նախարարության աշխատակից Վահիդուլլա Մայարը հայտնել է, որ տուժածների մեծամասնությունը թեթև է վիրավորվել ապակիների բեկորներից: Զոհերի մասին տեղեկությունները հակասական են: «Ռոյթերս» գործակալությունը նախկինում հայտնել է 15 զոհի մասին, մյուս ԶԼՄ-ները հաղորդում են 7-8 զոհի մասին:

ՆԱՏՕ-ի զորքերի մեծ մասը դուրս բերվեց Աֆղանստանից 2014 թ. վերջում: Դա նպաստեց ահաբեկչական կազմակերպությունների գործողությունների ակտիվացմանը երկրում: Այս երկրում հատկապես ուժեղ են «Ալ Քայիդայի» և «Թալիբան» շարժման դիրքերը:

«Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին:

«Թալիբանի» հիմնական նպատակն է շարիաթի օրենքների հաստատումը Աֆղանստանում , պայքարը ԱՄՆ և արևմտյան երկրների դեմ, արևմտյան ազդեցության չեզոքացումը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---