Եգիպտոսում բացել են «նոր Սուեզի ջրանցքը»

Եգիպտոսում բացել են «նոր Սուեզի ջրանցքը»

PanARMENIAN.Net - Եգիպտոսի լեգենդար Սուեզի ջրանցքի հնարավորությունները կընդլայնվեն նոր ծովային ջրանցքի շնորհիվ, որի բացումը տեղի ունեցավ օգոստոսի 6-ին երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի մասնակցությամբ: «Նոր Սուեզի ջրանցքի» կառուցումը մեկնարկել էր 2014-ի օգոստոսին: Նախատեսվում էր այն կառուցել 5 տարում, սակայն հետո Աս Սիսին պահանջեց սահմանափակվել 3 տարով, իսկ արդյունքում ջրանցքը փորեցին 1 տարում: Արժեքն աճեց մինչև $8,4 մլրդ:

Առաջին Սուեզի ջրանցքը Միջերկրական ծովը Կարմիր ծովի հետ միացնող նավարկելի արհեստական ջրանցքէ Եգիպտոսում։ Փորվել է 1859 - 1869 թվականներին։ Միջերկրական ծովը և Հնդկական օվկիանոսը միացնող ամենակարճ ջրային ճանապարհն է (այլընտրանքային ուղին ավելի երկար է շուրջ 8 հազար կմ-ով)։ Ջրանցքի գիծը համարվում է Աֆրիկա և Ասիա մայրցամաքների պայմանական սահմանը։ Գլխավոր նավահանգիստներն են Պորտ Սաիդը (Միջերկրական ծովի վրա) և Սուեզը (Կարմիր ծովի վրա)։Գտնվում է Սինայի թերակղզուց արևմուտք, երկարությունը կազմում է 163 կմԱյն կառուցել են 10 տարի:

Նոր ջրանցքի երկարությունը 71,9 կմ է, այն բաղկացած է 2 մասից. 35-կիլոմետրանոց նոր և ընդլայնված 37 կմ հին հատվածից: Նոր ջրանցքը զուգահեռ է անցնում հնին, որի լայնությունը 350 մ է ըստ ջրի մակերեսի, իսկ ըստ հատակի` 45-60 մ: Դա թույլ չէր տալիս նավերին շարժվել երկու ուղղությամբ ճանապարհի ամբողջ երկայնքում, ուստի հերթեր էին առաջանում: Նոր ջրանցքում երկկողմ երթևեկություն կլինի միայն նոր հատվածում: Սակայն դա կկրճատի նավերի պարապուրդի ժամանակը 11-ից մինչև 3 ժամ: Անցումը ջրանցքով 18 ժ կկրճատվի մինչև 11 ժամ:

Հին ջրանցքն այժմ լիովին չի ծանրաբեռնված: Պատճառների թվում նշում են տնտեսական անկումը Չինաստանում և հետաքրքրության նվազումը Պարսից ծոցի նավթի հանդեպ: Նոր ջրանցքը եգիպտական տնտեսությունն աշխուժացնելու Աս Սիսիի ծրագրի հիմնական տարրերից է: Իշխանությունները կարծում են, որ ջրանցքի ծանրաբեռնվածությունը կաճի գրեթե 2 անգամ. 49-ից մինչև 97 նավ օրական:

Նախատեսվում է, որ 2023-ին ջրանցքների համակարգը պետությանը $13,2 մլրդ կբերի տարեկան` այժմյան $5,3 մլրդ փոխարեն: Որոշ տնտեսագետներ այս ծրագրերն անիրական են համարում: Նավագնացության միջազգային ֆեդերացիայում ակնկալում են, որ ջրով համաշխարհային բեռների փոխադրման աճը կկազմի 30% ջրանցքի բացումից 10 տարի անց:

Ջրանցքի նոր համալիրում նոր արդյունաբերական գոտիներ կբացվեն նոր աշխատատեղերով: Բացի այդ, արդեն վեց թունել է բացվել ավտոմեքենաների ու գնացքների համար դեպի Սինայի թերակղզի: Նախկինում այդ ուղղությամբ միայն մեկ թունելր կար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---