Չինաստանում սկսվել է աշխարհի ամենամեծ արևային ջերմաէլեկտրակայանի կառուցումը

Չինաստանում սկսվել է աշխարհի ամենամեծ արևային ջերմաէլեկտրակայանի կառուցումը

PanARMENIAN.Net - Գոբիի անապատում Չինաստանի կառավարության որոշմամբ սկսվել է աշխարհի ամենամեծ արևային ջերմաէլեկտրակայանի կառուցումը: Կայանը կզբաղեցնի 6300 ոտնաչափ (մոտ 25.4 քկմ) և կկարողանա էներգիայով ապահովել մոտ 1 մլն միջին վիճակագրական տուն, իսկ շահագործումը թույլ կտա տարեկան 4,26 մլն տոննայով կրճատել ածուխի օգտագործումը:

Ըստ IEA կազմակերպության կանխատեսումների, Չինաստանը 2035 թ. կգերազանցի Եվրոպային, ԱՄՆ-ին ու Ճապոնիային վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի քանակով: Այդ էներգիայի զգալի մասը կմատակարարի Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Delingha կայանը: Երբ շինարարությունը ավարտվի, նրա կազմում 6 աշտարակ կլինի, որոնցից յուրաքանյչուրը կարտադրի 135 մեգավատտ էլեկտրաէներգիա: Բացի այդ, յուրաքանչյուր աշտարակում կլինի էներգիայի կուտակման սարք, որը թույլ կտա 3,5-ժամանոց պաշար ունենալ, որտեղ էներգիան կպահվի ոչ թե էլեկտրական, այլ ջերմային տեսքով: Այդ էլեկտրակայանը կկարողանա կլոր տարին էլեկտրաէներգիայով ապահովել մոտակա մարզի սպառողներին և թույլ կտա կրճատել ածխածնի արտանետումը մթնոլորտ 20 մլն տոննայով կայանի ամբողջ աշխատանքի ընթացքում:

Delingha կայանի շահագործումը փուլային կլինի: Առաջին փուլում կգորածարկվի 2 աշտարակ` 135 մեգավատտ հզորությամբ յուրաքանչյուրը, որոնք էներգիայով կապահովեն 452 տուն: Կայանը միակ չինական CSP-նախագիծը չէ, սակայն այդ կայանն առաջին կոմերցիոն կայանը կլինի 3 ԳՎտ-ոց սարքերից, որոնք կկառուցվեն երկրում մինչև 2020 թ.:

Ըստ ծրագրերի, կայանն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2017-ին: Շինարարությանը մասնակցում է չինական 3 խոշորագույն ընկերություն` State Grid Corporation, Shanghai Electric Group и Qinghai Huanghe Hydropower Development Co: Մասնակցում է նաև ամերիկյան BrightSource Energy-ն, որը մասնակցում է նաև նմանատիպ ամերիկյան «Այվանպա» (Ivanpah) կայանի շինարարությանը Կալիֆորնիայի Մոխավա անապատում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---