20 երկիր համաձայն է օգտագործել ինտերնետը բացառապես խաղաղ նպատակով

20 երկիր համաձայն է օգտագործել ինտերնետը բացառապես խաղաղ նպատակով

PanARMENIAN.Net - 20 պետության ներկայացուցիչներ ստորագրել են կիբերտարածքում սեփական գործունեությունը սահմանափակելու և կիբերտարածքը բացառապես խաղաղ նպատակներով օգտագործելու վերաբերյալ համաձայնագրի տեքստը: Այդ է վկայում ՄԱԿ միջազգային տեղեկատվական անվտանգության գծով փորձագետների խմբի զեկույցը, որին անդամակցում է 20 երկիր, այդ թվում` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Իսրայելը:

Խումբը հավաքվում է արդեն երրորդ անգամ, սակայն միայն այժմ է հաջողվել երկար սպասված բեկման հասնել. զեկույցում, որն արդեն ներկայացվել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, պետություններն առաջին անգամ համաձայնվել են սահմանափակել իրենց գործողությունները կիբերտարածքում: Ընդ որում ինչպես ԱՄՆ, այնպես էլ Ռուսաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց երկրներn արդեն մի քանի տարի է խոսում են նման փաստաթղթի անհրաժեշտության մասին:

Զեկույցում մասնավորապես ասվում է, որ անթույլատրելի են կիբերհարձակումները կրիտիկական կարևորության ենթակառուցվածքների վրա և այսպես կոչված «էջանշանները» սարքավորումներում, որոնք թույլ են տալիս հետևել դրանցից օգտվողներին: Սակայն փաստաթղթում նշված բոլոր միջոցները խորհրդատվական բնույթի են: Տեքստում չի ընդգրկվել ԱՄՆ առաջարկը միջազգային իրավունքի նորմերը կիբերտարածքի վրա տարածելու մասին: Մի շարք երկրներ դեմ եղան այս առաջարկին` բացատրելով դա նրանով, որ այդ քայլը կհանգեցնի ԱՄՆ գերիշխանությանը կիբերտարածքում:

Չընդունվեց նաև ԱՄՆ առաջարկը ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածի վրա հղումը փաստաթղթում ներառելու վերաբերյալ, որտեղ ասվում է ուժային միջոցներով կիբերհարձակումներին պատասխանելու հնարավորության մասին: Հետագայում փաստաթղթի տեքստը կթարգմանվի կազմակերպության հիմնական լեզուներով և կհրապարակվի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---