Project Ara մոդուլային սմարթֆոնի շնորհանդեսը հետաձգվել է մինչև 2016 թ.

Project Ara մոդուլային սմարթֆոնի շնորհանդեսը հետաձգվել է մինչև 2016 թ.

PanARMENIAN.Net - Աշխարհում առաջին Project Ara մոդուլային սմարթֆոնի մշակմամբ զբաղվող Google ընկերության ստորաբաժանումը հարթակի վերջնական տարբերակը կներկայացնի միայն 2016-ին: Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Project Ara-ի շնորհանդեսը տեղի կունենա 2015-ին:

Վերջին տարիներին Google ընկերությունը զբաղվում է աշխարհում առաջին Project Ara մոդուլային սմարթֆոնի մշակմամբ: Օրերս տեղի ունեցած ծավալուն վերակազմավորումը որոշ չափով ազդեց նաև նոր սարքի ներկայացման վրա, թեև ընկերության ղեկավարները հայտարարել են, որ մտադիր չեն հրաժարվել այս նախագծից: Եթե ի սկզբանե նախատեսվում էր, որ Project Ara-ն կմեկնարկի Պուերտո Ռիկոյում, ապա այժմ ընկերությունում ակնարկում են, որ առաջին մոդուլային սմարթֆոնը առաջին անգամ կարող է վաճառքի հանվել այլ տարածաշրջանում:

Մոդուլային սմարթֆոնի վերջնական տարբերակի շնորհանդեսը հետաձգվեց, քանի որ փորձարկումներն ավելի շատ ժամանակ պահանջեցին, քան նախատեսվում էր: 2013-ից սկսած հեղինակները մոդուլային հեռախոսի հայեցակարգից հասան աշխատանքային նախատիպին, որը ցուցադրվեց ընթացիկ տարվա մայիսին Google I/O 2015 կոնֆերանսում: Սմարթֆոնը հավաքեցին և միացրին ուղղակի բեմի վրա, տեսախցիկով մոդուլը ավելացրեցին արդեն սմարթֆոնը միացնելուց հետո: Ընդ որում Android-ը ոչ միայն մշակեց տեսախցիկով մոդուլի միացումը, այլ նաև անմիջապես թույլ տվեց օգտվել ֆոտոնկարահանման գործառույթից:

Project Ara-ն Google-ի մոդուլային սմարթֆոնի ստեղծման համար բաց սարքային ապահովմամբ անվճար հարթակի մշակման նոր նախաձեռնության կոդային անվանումն է: Հարթակը բաղկացած է կարկասից, որը ներառում է տարբեր մոդուլներ, այդ թվում դիսփլեյ, ստեղնաշար կամ լրացուցիչ մարտկոց: Դա թույլ կտա օգտատերերին փոխել անսարք մոդուլները կամ թարմացնել հնացած մոդուլները` այդպիսով երկարացնելով սմարթֆոնի կյանքն ու հեռանկարում նվազեցնելով էլեկտրոնային թափոնների քանակը: Նախագիծը սկզբում գլխավորում էր Google-ի Motorola Mobility դուստր ձեռնարկության Advanced Technologies And Projects team թիմը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---