Նիդերլանդների հայերը շնորհակալություն են հայտնում է ֆրանսիացի խորհդրանականներին

PanARMENIAN.Net - Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) շնորհակալություն է հայտնում ֆրանսիացի խորհդրանականներին Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի ընդունման համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են FAON-ի մամլո ծառայությունում: Տարածված հայտարարությունում, մասնավորապես, հիշեցվում է, որ Հոլոքոստի հերքումը քրեականորեն պատժելի է Ֆրանսիայում 1990 թվականից ի վեր:



FAON-ը վստահ է, որ այս օրինագիծը խոչընդոտ կդառնա թուրքական կառավարության կողմից հայերի համար ցավալի մերժողականության քարոզչության համար: Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության հերքմանը վերաբերող նյութեր են տարածվում ինտերնետ-կայքերում, մամուլում եւ հանրային վիճաբանությունների ժամանակ: Զոհերի եւ նրանց սերունդների համար ամեն անգամ դա խնդիր է դառնում: Հոլանդական ՔՕ համաձայն, նման հայտարարությունները արդեն գրեթե հանցագործություն են: Անհրաժեշտ է օրենք ընդունել, որը ամբողջությամբ կբացառի նման հանրային հայտարարությունների հնարավորությունը: Ֆեդերացիան հուսով է, որ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Հուիզինգ-Հերինգի կողմից առաջարկված Հայոց ցեղասպանության մերժման վերաբերյալ օրինագիծը հավանություն կստանա Ներկայացուցիչների պալատի կողմից: Ֆեդերացիան ընդգծում է, որ օրինագիծը ուղղված չէ մերժման դեմ, ինչպես ներկայացվում է որոշ ԶԼՄ-ների կողմից, այլ ուղղված է Հայոց ցեղասպանության մերժման վիրավորական եւ ոտնահարող ասպեկտների դեմ»,- ասվում է FAON-ի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---