ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը գերազանցել է 2,1 միլիոնի ցուցանիշը20 օգոստոսի 2015 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում և ԱՊՀ-ում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը` «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն, հրապարակել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները, ներառյալ՝ ընկերության արտասահմանյան դուստր ձեռնարկությունների հիմնական ֆինանսական արդյունքները: ՄՏՍ-ի հրապարակած տվյալների համաձայն, 2015թ. երկրորդ եռամսյակում գործունեության արդյունքում, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է նախատեսված ֆինանսական և գործառնական հիմնական ցուցանիշները: Հաշվետու ժամանակահատվածում, ընկերության ընդհանուր եկամուտները կազմել են 18,5 միլիարդ դրամ (ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ գրանցելով 9,2% աճ), իսկ գործառնական շահույթը մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը (OIBDA) կազմել է 8,5 միլիարդ դրամ (ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ գրանցելով 4,2 % աճ), հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ներկայացված հաշվետվությամբ արձանագրվում է, որ եկամուտների ընդհանուր միտումը նաև սմարթֆոնների տարածման և բաժանորդների՝ տվյալների փոխանցման սակագնային պլանների անցման շնորհիվ՝ այդ ծառայություններից օգտվելու շնորհիվ ստացվող եկամուտների աճի արդյունք է: Եռամսյակային եկամուտների աճը պայմանավորված է սեզոնային գործոններով. առաջինի համեմատ՝ երկրորդ եռամսյակում ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին բաժին ընկնող միջին ամսական հասույթի (ARPU) ցուցանիշն աճել է 10,5% (2,836 դրամ՝ 2,565 դրամի համեմատ): Ցուցանիշի եռամսյակային աճը համապատասխանում է սեզոնային կանխատեսելի միտումներին, որոնք պայմանավորված են տվյալ ժամանակահատվածում ռոումինգ ծառայությունների օգտագործման ծավալների աճով: Երկրորդ եռամսյակի ընթացքում ծառայությունների վաճառքից մեկ բաժանորդին բաժին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOU) ցուցանիշը, որը կազմել է 536 րոպե, առաջին եռամսյակի համեմատությամբ աճել է 8,7%-ով (առաջին եռամսյակում կազմելով 493 րոպե): Այս ցուցանիշի տարեցտարի արձանագրվող աճը ՄՏՍ ընկերության՝ ձայնային ծառայությունների օգտվելու խթանմանն ուղղված ջանքերի արդյունք է: 2015թ. հունիսի 30-ի դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը գերազանցել է 2,1 միլիոնի ցուցանիշը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա |