Հայտնի են դարձել LG Nexus 5 սմարթֆոնի տեխնիկական պարամետրերը

Հայտնի են դարձել LG Nexus 5 սմարթֆոնի տեխնիկական պարամետրերը

PanARMENIAN.Net - Հարավկորեական LG ընկերության նոր Nexus սմարթֆոնի տեխնիկական պարամետրերի մասին մանրամասն տեղեկատվություն է հայտնվել չինական Weibo սոցցանցում: Ինչպես կարծում են իրազեկողները, սարքի հիմքում Snapdragon 808 SoC ապարատային հարթակն է 6-միջուկանի պրոցեսորով մինչև 1,8 ԳՀց տակտային հաճախականությամբ և Adreno 418 գրաֆիկայով, իսկ LPDDR3 հիշողության ծավալը հասնում է 3 Գբայթի:

Nexus 5-ում տեղադրված է 5,2-դյույմանոց սենսորային էկրան 1440x2560 պիկսել թողունակությամբ և 565 ppi խտությամբ: Նրա Sony IMX278 սենսորով հիմնական տեսախցիկն ունի 13 Մպ թողունակություն և նպաստում է պատկերի օպտիկական կայունացմանը: Ըստ նրանց, Nexus 5-ի հետևի մասի տեսախցիկը գերազանցում է Huawei Nexus 6 (2015) պլանշետոֆոնի սենսորի հնարավորությունները: Ինչ վերաբերում է գաջեթի ֆրոնտալ տեսախցիկին, ապա, եթե հավատանք արդեն ցանցում հայտնված լուսանկարի Exif տվյալներին, ապա այն ունի 5 Մպ թողունակություն:

Հարավկորեական LG ընկերությունը Nexus շարքի նոր սմարթֆոնը կներկայացնի 2015-ի հոկտեմբերին: Սարքը մշակվել է ամերիկյան Google-ի հետ համատեղ: Ըստ փորձագետների կանխատեսումների, նոր Nexus-ը գործնականում կփրկի LG ընկերությանը, որի արտադրությունն այժմ անկում է ապրում: Ապրիլին թողարկված LG առաջատար G4-ը չկարողացավ մրցակցել Samsung-ի Galaxy S6-ի և iPhone 6-ի հետ: Սմարթֆոնների համաշխարհային շուկայում ընկերությունը նախկինում երրորդ տեղում էր, իսկ այժմ նահանջել է 5-րդ տեղը` զիջելով չինացի մրցակիցներին` Huawei-ին և Xiaomi-ն:

Ըստ աղբյուրների նախնական տեղեկությունների, նոր սմարթֆոնը կունենա 5,2-դյույմանոց դիսփլեյ, Qualcomm Snapdragon պրոցեսոր 620 և 4 Գբ օպերատիվ հիշողությամբ: Ըստ հարավկորեական ԶԼՄ-ների, սմարթֆոններում ներկառուցված կլինի Android M օպերացիոն համակարգը, որը պետք է կրկնակի անգամ քիչ էներգիա սպառի, քան գոյություն ունեցող բջջային օպերացիոն համակարգերը:

Շարքի մյուս սմարթֆոնը կարտադրվի չինական Huawei-ի հետ: Այն ևս կներկայացվի 2015-ի աշնանը: Huawei-ի հետ գործակցության շնորհիվ ամերիկյան ընկերությունը կկարողանա հավելվածների իր խանութը բացել Չինաստանում, որտեղ Google-ի գործունեությունը սահմանափակված է տեղի իշխանությունների կողմից: Ինտերնետ հսկան իր հերթին կնպաստի Huawei Watch խելացի ժամացույցների վաճառքին Արևմուտքում, կամ, ըստ այլ հաղորդագրությունների, կմշակի դրանց ինտեգրումը iOS-ի հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---