Շարլ Ազնավուր. Ֆրանսիայում ընդունված օինագիծը պետք է վերաբերվեր բոլոր ցեղասպանություններին20 հոկտեմբերի 2006 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը վերապահումով է վերաբերում Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից: Ազնավուրը կարծիք է հայտնել, որ ժխտողականության դեմ օրենքը պետք է ընդունվեր բոլոր հանցագործությունների, այլ ոչ թե միայն հայերի դեմ գործածի համար, «քանի որ հակառակ դեպքում դա տարօրինակ տպավորություն է թողնում»: «Հիացած եմ, որ այդ մասին մտածեցին, սակայն, այնուհանդերձ, ինչպես տեսնում եք, որոշակի վերապահում ունեմ, քանի որ ինձ մոտ տպավորություն կա, թե մոռացել են այլ ցեղասպանությունները», - նշել է նա: Թուրք գրող Օրհան Փամուկին գրականության բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակի շնորհման կապակցությամբ Շարլ Ազնավուրը հայտարարել է, թե շատ ուրախ է, «որ հեղինակն արժանացավ այդ պատվին»: «Մյուս կողմից, չեմ կարող ուրախ չլինել, որ դա հենց նա է, քանի որ նա, հակառակ ամեն ինչին, արդարացիորեն արծարծում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը», - նշել է շանսոնյեն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |