Ռուսական զենքի համար միջազգային պատվերները գերազանցում են $12 մլրդ-ը. Պատվիրատուներից է նաև Ադրբեջանը

Ռուսական զենքի համար միջազգային պատվերները գերազանցում են $12 մլրդ-ը. Պատվիրատուներից է նաև Ադրբեջանը

PanARMENIAN.Net - Ցամաքային զորքերի համար ռուսական զենքի արտասահմանյան պատվերների պորտֆելը գերազանցում է $12 մլրդ-ը: Այդ մասին Ներքին Տագիլում բացված Russia Arms Expo (RAE) ցուցահանդեսին տեղեկացրել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Սևաստյանովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ընկերության հիմնադրումից ի վեր 15 տարվա ընթացքում այդ ուղղությամբարտահանման ծավալը 10 անգամ աճել է: Վստահ մրցակցում ենք առաջատար արտադրողների հետ ու շուկայում ազգային անվտանգության ոլորտում կարող ենք առաջարկել համալիր, բազմակողմանի լուծումներ»,- ասել է Սևաստյանովը:

Նրա խոսքով, այս սեգմենտում ընկերությունը միջազգային շուկայում առաջ է տանում ռազմական նշանակության ավելի քան 700 միավոր ապրանք:

Ստրատեգիաների ու տեխնոլոգիաների անալիզի կենտրոնի տվյալով, Ռուսաստանի կողմից իրագործվող ցամաքային զորքերի համար տեխնիկայի հիմնական պայմանագրերին են վերաբերում Տ-90Ս տանկերի մատակարարումը (որը հետաքրքրում է Հնդկաստանին ու Ադրբեջանին), ինչպես նաև ՀՄՄ-3 (որը հետաքրքրում է Ադրբեջանին ու Ինդոնեզիային), ինքնագնաց հրետանու ու ծանր կրականետային համակարգի (Իրաք, Ադրբեջան), ռազմամթերքի (Հնդկաստան, ԱՄԷ), ինժեներական տեխնիկայի (Իրաք), հակատանկային համալիրի (Բահրեյն, Նամիբիա), հրազենի: Բացի այդ, բազմաթիվ համաձայնագրեր են կյանքի կոչվում ավելի վաղ մատակարարված տեխնիկայի մոդերնիզացիայի մասով, մասնավորապես՝ Ալժիրի հետ:

Х Սպառազինության, ռազմատեխնիկայի ու ռազմամթերքի միջազգային Russia Arms Expo ցուցահանդեսը Ներքին Տագիլում բացվել է սեպտեմբների 9-ին ու տևելու է երեք օր: Ցուցադրական ելույթները կանցնեն ավելի քան 400 հազար քմ տարածք զբաղեցնող բաց զորավարժարանում, ինչը թույլ կտա իրական ժամանակում ցուցադրելու զենքի բոլոր տեսակների մարտական ու գործառնական առանձնահատկությունները: Բացումից առաջ կազմակերպիչները կանխատեսում էին, որ այն կայցելի միջազգային 65 պատվիրակությունից ոչ պակաս: Ցուցահանդեսում ներկայացված են ռուսական նորագույն զրահապատ տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ Տ-14 տանկն ու «Արմատա» պլատֆորմի հիմքով ծանր ՀՄՄ Տ-15-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---