Հայոց ցեղասպանություն. Թուրքական բուհերից մեկը մեկ միլիոն դիմում կհղի Եվրոպական դատարան

PanARMENIAN.Net - Ի բողոք աշխարհի տարբեր խորհդրարանների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընունած որոշման` Բախչիշեխերի համալսարանը դիմումի 1 միլիոն օրինակ է պատրաստել, որոնք պետք է ուղարկվեն Եվրոպական դատարան: Ինչպես հայտարարել է բուհի ռեկտորը` միջազգային իրավունքի հայտնի մասնագետ Սուխեյլ Բաթումը, «դեռեւս նրանք անհրաժեշտ են համարում իրավական պայքար մղել»: «Ցավոք, պարզվեց, որ քաղաքական տեսանկյունից եւս Թուրքիան ընկնում է այլ երկրների ազդեցության տակ: Այդ պատճառով Թուրքիան պետք է իրավական մակարդակ անցնի: Թուրքիան իր ձեռքերում ունի այնպիսի զորեղ զենք, ինչպիսին Եվրոպական պայմանագիրն է եւ մարդու իրավունքների պաշտպանության դատարանը: Ցեղասպանության նման չհիմնավորված եւ հիստերիկ իրադարձությունների դեմ Թուրքիայի ռեակիցային խոչընդոտելը սահմանափակում է մարդու իրավունքները: Այդ պատճառով, մենք մեկ միլոն հատ դիմումի օրինակ ենք պատրատսել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու համար` Արգենտինայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի եւ այլ երկրների խորհրդարաննների կողմից ընդունած որոշումների կապակցությամբ: Մենք աշխարհի բոլոր անկյուններից մարդկանց ստորագրություններ ենք հավաքում եւ ուղարկում ՄԻԵԴ»,- հայտարարել է Ս. Բաթումը, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---