Օ. Փամուկին շնորհված Նոբելյան մրցանակը վարձավճարն է Հայոց ցեղասպանության ճանաչման դիմաց, կարծում են Թուրքիայում

PanARMENIAN.Net - Թուրք ազգայնական մտավորականները համոզված են, որ հայտնի գրող Օրհան Փամուկին շնորհված Նոբելյան մրցանակը Արեւմուտքի վարձավճարն է Հայոց ցեղասպանության ճանաչման դիմաց: Ազգայնական եւ ձախակողմյան հայացքներ դավանող մոտ 80 թուրք մտավորականներ հայտարարել են, թե «Նոբելյան մրցանակը ոչ թե թուրք գրականությանը շնորհված պարգեւ է, այլ վարձավճար Օրհան Փամուկին»: Նրանք պնդում են, որ «քանզի մրցանակ շնորհողները հնարավորություն չունեն ընթերցելու բոլոր գրքերը աշխարհի բոլոր լեզուներով, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը գրական արժեքները գնահատող պարգեւից վերածվել է իմպերիալիզմի կողմից շահագործվող հասարակությունները մոլորության մեջ գցելու գործիքի», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---