Ներգաղթյալներից մինչև մալարիա. Նյու Յորքում բացվում է ՄԱԿ ԳՎ 70-րդ նստաշրջանը

Ներգաղթյալներից մինչև մալարիա. Նյու Յորքում բացվում է ՄԱԿ ԳՎ 70-րդ նստաշրջանը

PanARMENIAN.Net - ՄԱԿ կենտրոնակայանում սեպտեմբերի 15-ին բացվում է համաշխարհային կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանը: ԳՎ նիստերում առաջիկա տարվա ընթացքում կքննարկվի մոտ 170 հարց: Հոբելյանական նստաշրջանը կբացի մեկ տարի առաջ ընտրված ԳՎ նախագահ, Դանիայի ներկայացուցիչ Մոգենս Լյուկետոֆտը: Դրանից հետ, ըստ ավանդության, լռության րոպե կհայտարարվի, կհամաձայնեցվեն աշխատանքի կազմակերպման հարցերն ու կհաստատվի օրակարգը:

ԳՎ առաջիկա նստաշրջանում քննարկվելիք հարցերը բաժանված են մի քանի թեմատիկ բլոկերի: Քննարկվելու է միջազգային ֆինանսական համակարգի և առևտրի զարգացումը, մշակութային արժեքները դրանց ծագման երկրներ վերադարձնելու, մալարիայի հիվանդացության կրճատման հարցերը զարգացող երկրներում, ինչպես նաև աղքատության կրճատման, կանանց վիճակի բարելավման և այլ հարցեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Միջազգային խաղաղության և անվտանգության բլոկում կքննարկվեն իրավիճակը Մերձավոր Արևելքում, Պաղեստինի հարցը, Իսրայելի գործողությունները պաղեստինցիների հանդեպ, իրավիճակն Աֆղանստանում, Կիպրոսում, զինված ագրեսիան Կոնգոյի Հանրապետությունում, փախստականների և այլ հարցեր:

Քննարկման առանձին առարկա կդառնան զինաթափման հետ կապված հարցերը, սպառազինության մրցավազքի կանխումը տիեզերքում, Աֆրիկայում միջուկային զենքից զերծ գոտու մասին պայմանագիրը և նմանատիպ գոտու ստեղծման հեռանկարը Մերձավոր Արևելքում:

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի նախաձեռնությամբ օրակարգում ընդգրկվել է նաև ՄԱԿ ԳՎ-ում Եվրասիական տնտեսական միությանը դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը:

Եվրոպայում փախստականների ճգնաժամի կապակցությամբ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հատուկ նիստ կգումարի ԳՎ-ում սեպտեմբերի 30-ին:

ԳՎ աշխատանքի ընթացքում օրակարգում կարող է ընդգրկվել նաև Ուկրաինայում «Մալազիական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով միջազգային տրիբունալի ստեղծման հարցը:

Ավանդաբար ԳՎ գլխավոր իրադարձություններից կլինի բարձր մակարդակի նստաշրջանը, որը կանցնի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը: Ավելի վաղ ՄԱԿ-ը հրապարակել էր համաընդհանուր քաղաքական բանավեճի մասնակիցների նախնական ցուցակը: Ըստ փաստաթղթի, մոտ 90 երկիր ներկայացված կլինի պետության ղեկավարի մակարդակով, այդ թվում ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Չինաստանը, Բրազիլիան, Ուկրաինան, Իրանը և այլ երկրներ:

Հատկապես մեծ է ԶԼՄ-ների ուշադրությունը ԳՎ շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հնարավոր հանդիպման հանդեպ:

Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտի Պեսկովի, ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպում նախատեսվծա չէ, Վաշինգտոնը նման նախաձեռնությամբ հանդես չի եկել: Սակայան, «կողմերը հստակեցնում են, թե որքանով են համընկնում աշխատանքային ժամանակացույցերը, և եթե նախաձեռնություն լինի, այն ժամանակ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»:

Կքննարկվի նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը:

Այս տարի պետությունների ղեկավարները ՄԱԿ կենտրոնակայան կժամանեն նախապես: Սեպտեմբերի 25-27-ը ԳՎ շրջանակում տեղի կունենա Գլոբալ զարգացման գագաթնաժողովը: Հաջորդ 15 տարվա համար նախատեսված ծրագրի վրա աշխատանքն ընթացել է գրեթե 3 տարի:

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԳՎ-ում ելույթ կունենա Հռոմի պապը: Նա նաև կհանդիպի ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---