Մինչև տարեվերջ կսկսվի Facebook at Work տարբերակի փորձարկումը

Մինչև տարեվերջ կսկսվի Facebook at Work տարբերակի փորձարկումը

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի հատուկ աշխատանքի համար ստեղծված տարբերակը նախատեսվում է բաց բեթա-թեստավորման ներկայացնել մինչև 2015-ի ավարտը: Այդ մասին հայտնել էր Facebook-ի աշխատակից Ժուլյեն Կոդորնյուն, որը զբաղվում է սոցցանցի աշխատանքային տարբերակով:

Facebook at Work տարբերակը հիմնականում նման է սովորական Facebook-ին: Սակայն այնտեղ կարելի է շփվել միայն գործընկերների, աշխատակիցների հետ: Այսինքն հիմնական պրոֆիլի ընկերները Facebook at Work-ում չեն լինի: 2015-ի հունվարից այս տարբերակը փորձարկվում է մոտ 100 ընկերություններում ամբողջ աշխարհում: Օրինակ, Heineken-ում թեստավորումը սկսել են 40 թոփ-մենեջերներից, այժմ մասնակցում է 500 աշխատակից, իսկ Linio-ում Facebook-ի աշխատանքային տարբերակից օգտվում է արդեն 2.000 մարդ:

Իսկ Facebook-ի ներսում աշխատակիցներն արդեն մի քանի տարի է աշխատում են այս տարբերակով: Հայտնի չէ, թե երբ վերջնական տարբերակը կբացվի սոցցանցում, սակայն, այն հավանաբար, կունենա անվճար տարբերակ, որոշ սահմանափակումներով, և ամբողջական, որը հասանելի կլինի վճարովի բաժանորդագրությամբ:

Facebook-ում դեռ չեն որոշել, թե ինչ սահմանափակումների կամ լրացուցիչ գործառույթների մասին է խոսքը: Ըստ հեղինակների, Facebook at Work-ի առավելություններից մեկն այն է, որ օգտատերերի մեծ մասն արդեն գիտի, թե ինչպես պետք է օգտվել սովորական Facebook-ից:

Facebook սոցցանցում նոր լրացուցիչ կոճակ կհայտնվի` «չեմ հավանում», որը թույլ կտա օգտատերին իր դժգոհությունը հայտնել այս կամ այն գրառման վերաբերյալ: Այդ մասին Կալիֆորնիայում տեղի ունեցած խորհրդաժողովում հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Նոր կոճակի հայտնվելու պատճառն, ըստ Ցուկերբերգի, սոցցանցի օգտատերերի բազմաթիվ դիմումներն էին: «Կարծում եմ, մարդիկ տարիներ շարունակ մտածել են նման կոճակի մասին: Այսօր առանձնահտուկ օր է, քանի որ կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-մեջրբերում են լրագրողները Ցուկերբերգի խոսքը:

Նա նշել է, որ իրենք մտադիր չեն Reddit սոցիալական լրատվական կայքի սկզբունքով կառուցել իրենց մոդելը, որտեղ օգտատերերի դրական և բացասական գնահատականներն ազդում են նյութի դիրքի վրա լրահոսում: Ցուկերբերգը պարզաբանել է, որ «չեմ հավանում» կոճակը կարող է օգտագործվել տխուր կամ ողբերգական գրառումների դեպքում, օրինակ, որևէ մեկի մահվան կամ անձնական ճգնաժամի մասին հաղորդագրության դեպքում: «Յուրաքանչյուր պահ չի կարող լավը լինել: Եվ պետք է ինչ-որ կերպ ցավակցություն հայտնել»,-պարզաբանել է Ցուկերբերգը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---