ԱՄՆ Սենատում Իրանի միջուկային համաձայնագրի տապալման վերջին փորձը ձախողվել է

ԱՄՆ Սենատում Իրանի միջուկային համաձայնագրի տապալման վերջին փորձը ձախողվել է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ դեմոկրատ սենատորներին հաջողվել է երրորդ անգամ կանխել այն, ինչ կարող էր տապալել Իրանի միջուկային համաձայնագիրը, այդպիսով երաշխավորելով նախագահ Բարաք Օբամայի վեցամյա պաշտոնավարման, հավանաբար, ամենամեծ արտաքին քաղաքական քայլը և ճանապարհ հարթելով համաձայնագրի կատարման համար, գրում է Reuters-ը :

56-ն ընդդեմ 42-ի ձայների հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում մեծամասամբ հանրապետական Սենատին չի հաջողվել ապահովել անհրաժեշտ 60 ձայնը օրինագիծն անցկացնելու համար, քանի որ նախագահ Օբամայի համակուսակից դեմոկրատները, բացառությամբ չորսի, աջակցություն են հայտնել հուլիսին հայտարարված համաձայնագրին, հայտնում է Panorama.am-ը:

Հաշվի առնելով, որ Սենատում այս շաբաթ այլևս քվեարկություն նախատեսված չէ, ուստի այս արդյունքը երաշխավորում է, որ Կոնգրեսը անհամաձայնության բանաձև չի ընդունելու, որով նախագահ Օբաման կզրկվեր ԱՄՆ շատ պատժամիջոցներ հանելու իրավասությունից։

Անհամաձայնության բանաձևը ուժի մեջ մտնելու համար պետք է մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ ընդունվեր և Սենատի, և Ներկայացուցիչների պալատի կողմից, ինչպես նաև հաղթահարեր նախագահ Օբամայի վետոյի իրավունքը։

Ներկայացուցիչների պալատը, որտեղ հանրապետականները նույնպես մեծամասնություն են կազմում, բանաձևի շուրջ քվեարկություն չի անցկացրել, այլ ընդունել է Իրանի առնչությամբ երեք խորհրդանշական միջոցառում, որոնք համաձայնագրի վրա որևէ ազդեցություն չունեին։

Զայրացած հանրապետականները դեմոկրատներին մեղադրում են անհամաձայնության միջոցառումները մերժելու մեջ, որի շնորհիվ հնարավոր կլիներ կանխել նախագահ Օբամայի՝ վետոյի իրավունքի կիրառումը։

Իսկ դեմոկրատները մեղադրում են հանրապետականներին Սպիտակ Տանը դժվար դրության մեջ գցելու նպատակով ապարդյուն քվեարկություն բեմադրելու մեջ՝ այդպիսով վատնելով այն ժամանակը, որը կարելի կլիներ օգտագործել բյուջեի շուրջ փոխզիջման հասնելու և սեպտեմբերի 30-ին կառավարության գործունեության դադարումից խուսափելու համար։

Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը բանաձևի շուրջ երեք քվեարկություն է անցկացրել, սակայն ձախողվել է դրա օգտին քվեարկելու համար առավել շատ թվով դեմոկրատ աջակիցներ գայթակղելու գործում։

Առաջին երկու ձախողումից հետո նա առավել մեծացրեց քաղաքական խաղադրույքները՝ ավելացնելով հավելված, որը նախագահ Օբամային կարգելվեր թեթևացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, քանի դեռ վերջինս ազատ չի արձակել իր երկրում գտնվող ամերիկացի բանտարկյալներին և չի ճանաչել Իսրայելի գոյության իրավունքը։

Քանի որ դեմոկրատները դեմ էին միջուկային համաձայնագրին ոչ միջուկային խնդրի ավելացմանը, ընթացակարգային քվեարկության արդյունքը 53 ընդդեմ 45-ի էր, ինչը նշանակում էր, որ այդ քայլով չի հաջողվել գրավել անհրաժեշտ 60 ձայնը։

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---