Facebook-ի նոր գործիքը կօգնի լրագրողներին նորություններ գտնել սոցցանցերում

Facebook-ի նոր գործիքը կօգնի լրագրողներին նորություններ գտնել սոցցանցերում

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցը լրագրողների համար մշակել է Signal նոր գործիքը, որն օգնում է նորություններ գտնել Facebook-ում և Instagram-ում:

Signal-ը ցույց է տալիս քննարկվող հեշթեգերը և վերջին շրջանում տարածում ստացած գրառումները: Կա նաև վերջին նորություններով ներդիր` գրանցված քաղաքական գործիչների, դերասանների, գրողների, երաժիշտների և հայտնի այլ անձանց վերաբերյալ: Նրանց համար կարելի է ստեղծել համեմատական մետրիկաներ, որոնք ցույց կտան ամենաքննարկվող անձանց:

Առանձին ներդիրներով են աշխատում որոնումները Facebook-ում և Instagram-ում: Վերջինիս դեպքում որոնումը կարելի է իրականացնել հեշթեգերով և գեոթեգերով: Բոլոր գրառումները կարելի է հավելել անմիջապես Signal-ից կամ պահպանել դրանք թեմատիկ հավաքածուներում:

Facebook սոցցանցի հատուկ աշխատանքի համար ստեղծված տարբերակը նախատեսվում է բաց բետա-թեստավորման ներկայացնել մինչև 2015-ի ավարտը: Այդ մասին հայտնել էր Facebook-ի աշխատակից Ժուլյեն Կոդորնյուն, որը զբաղվում է սոցցանցի աշխատանքային տարբերակով:

Facebook at Work տարբերակը հիմնականում նման է սովորական Facebook-ին: Սակայն այնտեղ կարելի է շփվել միայն գործընկերների, աշխատակիցների հետ: Այսինքն հիմնական պրոֆիլի ընկերները Facebook at Work-ում չեն լինի: 2015-ի հունվարից այս տարբերակը փորձարկվում է մոտ 100 ընկերություններում ամբողջ աշխարհում: Օրինակ, Heineken-ում թեստավորումը սկսել են 40 թոփ-մենեջերներից, այժմ մասնակցում է 500 աշխատակից, իսկ Linio-ում Facebook-ի աշխատանքային տարբերակից օգտվում է արդեն 2.000 մարդ:

Իսկ Facebook-ի ներսում աշխատակիցներն արդեն մի քանի տարի է աշխատում են այս տարբերակով: Հայտնի չէ, թե երբ վերջնական տարբերակը կբացվի սոցցանցում, սակայն, այն հավանաբար, կունենա անվճար տարբերակ, որոշ սահմանափակումներով, և ամբողջական, որը հասանելի կլինի վճարովի բաժանորդագրությամբ:

Facebook-ում դեռ չեն որոշել, թե ինչ սահմանափակումների կամ լրացուցիչ գործառույթների մասին է խոսքը: Ըստ հեղինակների, Facebook at Work-ի առավելություններից մեկն այն է, որ օգտատերերի մեծ մասն արդեն գիտի, թե ինչպես պետք է օգտվել սովորական Facebook-ից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---