ՄԱԿ. Մինչև 2015-ի վերջը բջջային կապից կօգտվի մոլորակի բնակչության 95%-ը

ՄԱԿ. Մինչև 2015-ի վերջը բջջային կապից կօգտվի մոլորակի բնակչության 95%-ը

PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ բջջային կապից օգտվողների թիվը կգերազանցի 7 միլիարդը, ինչը կազմում է մոլորակի բնակչության 95%-ը: Այս մասին ասվում է ՄԱԿ տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցում:

Ինչ վերաբերում է համացանցից օգտվողներին, ապա, ըստ զեկույցի, այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը մոլորակի բնակչության 43% է կազմում: Իսկ առավելագույն աճը գրանցվում է զարգացող երկրներում: Իրադարձությունների այսպիսի զարգացումն անսպասելի չէր, հաշվի առնելով ինտերնետի տարածման ցածր տոկոսը զարգացող երկրներում և ինտերնետ-տեխնոլոգիաների արագ զարգացումը, և կարևորը, էժանացումը, որոնք գնալով ավելի մատչելի են դառնում օգտատերերի համար:

Ըստ զեկույցի, 2015-ի հուլիսին Երկիր մոլորակի բնակչությունը հասել է 7,3 միլիարդի:

2015-ի հուլիսի 31-ին ՄԱԿ-ը զեկույց հրապարակեց աշխարհի բոլոր երկրներում ժողովրդագրության կանխատեսումներով, որտեղ նկարագրված է Երկիր մոլորակի բնակչության փոփոխությունների դինամիկան մինչև 2100 թ.: Մոլորակի բնակչությունը 2100-ին կկազմի 11,213 մլրդ մարդ: Մինչև 2050 թ. մոլորկի բնակչության աճի կեսը բաժին կընկնի 9 երկրի` Հնդկաստանին, Նիգերիային, Պակիստանին, Կոնգոյին, Եթովպիային, Տանզանիային, ԱՄՆ-ին, Ինդոնեզիային և Ուգանդային: Բնակչության աճի գործում զգալի կլինի աֆրիկյան երկրների ներդրումը:

Աֆրիկան համարել են ամենաարագ աճող տարածաշրջանը: 2010-2015 թթ. բնակչությունն այս մայրցամաքում ամեն տարի աճել է 2,55%-ով: 2100 թ. աֆրիկյան երկրների բնակչությունը կկրկնապատկվի: Ընդհանուր առմամբ Երկրի բնակչությունը դանդաղեցրել է աճը վերջին 10 տարում. 2015-ին այն տարեկան 1,24% էր, իսկ 2015-ին` 1,18% (մոտ 83 մլն մարդ):

Ըստ ՄԱԿ-ի, 2022 թ. Հնդկաստանը կդառնա աշխարհի ամենաշատ բնակչությունն ունեցող երկիրը: Չինաստանը երկրորդը կլինի: Երրորդ տեղում այժմ ԱՄՆ-ն է: Ըստ կանխատեսման, 2050-ին երրորդը կլինի Նիգերիան: Այժմ այդ երկիրը 7-ն է, սակայն աճում է առաջին 10-կի մյուս երկրներից ավելի արագ:

2050-ին 10 երկիր կհատի 300 մլն քաղաքացու նիշը: Խոսքը մասնավորապես, Չինաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի Նիգերիայի, Պակիստանի և ԱՄՆ մասին է: Միևնույն ժամանակ Եվրոպայի բնակչությունը դանդաղ կնվազի. 2015-ի 738 մլն մինչև 7070 մլն 2050 թ.:

Մինչև 2050 թ. բնակչության քանակը կնվազի 48 երկրում: 15% կորուստ կունենան Բոսնիան և Հերցոգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Հունգարիան, Ճապոնիան, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ռումինիան, Սերբիան և Ուկրաինան: Ասիայի բնակչությունն, ըստ ՄԱԿ-ի, մինչև 2100 թ. զգալիորեն կկրճատվի` 2050 թ. 5,26 մլրդ մինչև 4,88 մլրդ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---