Ֆինլանդիան մտածում է սահմանները փակելու մասին, Հունգարիան փախստականների էլ ավելի մեծ հոսք է կանխատեսում

Ֆինլանդիան մտածում է սահմանները փակելու մասին, Հունգարիան փախստականների էլ ավելի մեծ հոսք է կանխատեսում

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի իշխանությունները չեն բացառում սահմանը փակելու հավանականությունը Եվրամիության երկրներ ներգաղթյալների աննախադեպ հոսքի պատճառով, հայտնել է Yle հեռուստաալիքը տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

Ինչպես հայտնել է ֆիննական ՆԳՆ ղեկավար Պետտերի Օրպոն տեղական մամուլին, եթե համաեվրոպական լուծում չգտնվի, իսկ միգրանտների հոսքը շարունակվի նույն ինտենսիվությամբ, երկիրը կարող է նաև նման միջոցների դիմել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆինլանդիան մտադիր է խստացնել հսկողությունը Շվեդիայի հետ սահմանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի խորհրդարանի նիստում հայտարարել է, որ միգրացիոն ալիքը Մերձավոր Արևելքից Եվրոպա չի դադարում, այնտեղից կարելի է ակնկալել «ևս մեկ միլիոն փախստական»:

«Ժողովրդների զանգվածային տարաբնակեցում է տեղի ունենում: Հարյուր հազարավորներն արդեն այստեղ են, միլիոնները դեռ կգան: Եվ սրա վերջը չի երևում: Դեռ միլիոնավոր փախստականներ մտադիր են ճամփա ընկնել»,-ասել է նա: Օրբանը թվարկել է առավել խնդրահարույց երկրները` Իրաք, Սիրիա, Սոմալի, Լիբիա, Սուդան, Աֆղանստան: «Միայն Իրաքից կարող է 10 մլն փախստական գալ»,-գտնում է Օրբանը:

Սեպտեմբերի 15-ին Հունգարիայի իշխանությունները խստացրեցին օրենսդրությունն ու կտրուկ սահմանափակեցին մուտքը երկիր, որի հետևանքով վերջին 24 ժամում հազարավոր փախստականներ են կուտակվել հունգարա-սերբական սահմանին: Ըստ սահմանի պաշտպանության և միգրացիայի մասին նոր օրենքի, բանակը մասնակցելու է սահմանի հսկողությանը, իսկ սահմանի ապօրինի հատման համար նախատեսվում է 3 տարվա ազատազրկում, արտաքսում հետ` Սերբիա, ինչպես նաև փախստականի կարգավիճակի տրամադրման մասին հարցումների արագացված ուսումանսիրում և մարդկանց մաքսանենգության համար քրեական պատժի խստացում: Տարեսկզբից Հունգարիա է մուտք գործել մոտ 500 հազար ներգաղթյալ, որոնց շարքերն ամեն օր համալրվում են հազարավոր նոր փախստականներով:

Մինչդեռ հունիսի վերջում ԵՄ երկրներում մոտ 600 հազար խնդրագիր է ստացվել փախստականներից ապաստան տրամադրելու վերաբերյալ, հայտնել է եվրոպական վիճակագրական գործակալության` Եվրաստատի մամուլի ծառայությունը:

Ընդհանուր առմամբ Եվրամիությունում հունիսի վերջի տվյալներով գրանցվել է 592 հազար խնդրագիր, որոնց 52 տոկոսը ներկայացվել է Գերմանիայում»,-ասել է նա:

Եվրաստատի տվյալներով մոտ 210 հազար փախստական ապաստան է խնդրել ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում, ինչը 15 տոկոսով գերազանցում է առաջին 3 ամսվա ցուցանիշը, և 85 տոկոսով` 2014-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը:

Ապաստան հայցողների մեկ երրորդը Սիրիայից է` մոտ 44 հազար, և Աֆղանստանից` 27 հազար: Տարվա առաջին եռամսյակում առավել թվով խնդրագիր է ստացվել Կոսովոյի բնակիչներից` մոտ 50 հազար, իսկ երկրորդ եռամսյակում` քանակը կրճատվել է մինչև 10 հազար:

ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---