Skype-ը վերականգնել է աշխատանքն ամբողջ աշխարհում

Skype-ը վերականգնել է աշխատանքն ամբողջ աշխարհում

PanARMENIAN.Net - Լայն տարածում ստացած Skype մեսենջերի թիմին հաջողվել է լիովին վերացնել խնդիրը, որը հանգեցրեց ծառայության 140-ժամյա խափանման ամբողջ աշխարհում: Այժմ օգտատերերին հասանելի են բոլոր ծառայությունները: «Մենք ուրախ ենք հայտնել, որ Skype-ի ծառայությունները լիովին վերականգնված են: Շնորհակալություն բոլորին համբերության համար»,-գրված է մեսենջերի Twitter-յան էջում: Ինչպես հայտնել են թիմի մասնակիցները, նրանց հաջողվել է հայտնաբերել խնդիրը, կապված ցանցի հետ, որի պատճառով օգտատերերը չեն կարողացել օգտվել իրենց աքաունթներից և Skype-ից:

Խնդիրները սկսվեցին սեպտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով կեսօրին մոտ: Տեքստային հաղորդագրությունների փոխանակման գործառույթը նախկինի պես աշխատում էր, սակայն բոլոր կոնտակտները ցուցակում օֆլայն կարգավիճակով էին հայտնվում, ուստի անհնար էր տեսազանգ կատարել: Իրենց կարգավիճակը փոխելու հնարավորություն օգտատերերը ևս չունեին: Ավելին, նրանցից ոմանք չէին կարողանում մուտք գործել իրենց աքաունթ:

Դեռ օրվա առաջին կեսին Skype-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ արդեն տեղյակ են, որ խնդիր է առաջացել և ամեն ինչ անում են, այն շտկելու համար:

Skype-ում գրանցված օգտատերերի քանակը գերազանցում է 500 միլիոնը, իսկ նրա ամսական լսարանը հասնում է 170 միլիոնի: 2011-ին Microsoft կորպորացիան ձեռք բերեց Skype-ը $8,5 միլիարդով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---