Եվրահանձնաժողովը պատրաստվում է քննադատել Թուրքիային

PanARMENIAN.Net - Եվրամիության ճանապարհին Թուրքիայում տեղի ունեցած առաջխաղացման վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը, որը կհրապարակվի նոյեմբերի 8-ին, շատ քնդատական է լինելու, հայտնել են եվրոպական ԶԼՄ-ներում: Լրագրողների ձեռքում հայտնված զեկույցի նախագծում կան Թուրքիայի իշխանությունների քննադատություն այն բանի համար, որ նրանք մինչեւ հիմա չեն կարողացել պատշաճ կարգով երկրում ապահովել խոսքի ազատությունը, ինչպես նաեւ վերջ տալ ձերբակալվածների տանջանքներին եւ հաստատել հանրության վերահսկողությունը բանակի նկատմամբ:

Բացի այդ, Եվրահանձնաժողովում Անկարայից պատրաստվում են պահանջել ավելի արդյունավետ պայքար կաշառակերության դեմ, դատական օրգանների ավելի մեծ անկախության ապահովում եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն: Քննդատության է ենթարկվում նաեւ թուրքական իշխանությունների մերժումը Հյուսիսային Կիպրոսի նավահանգիտսները բացելու հարցում` հունական Կիպրոսի դրոշի ներքո հանդես եկող նավերի համար. վերջինս Եվրամիության անդամ է դարձել 2004 թվականի մայիսին: Այդ կապակցությամբ կիպրոսյան իշխանություններն արդեն 0առաջարկել են դադարեցնել 2005 թվականի աշնանը սկսված բանակցությունները Թուրքիային ԵՄ ընդունելու շուրջ, եթե Անակարան զիջումների չգնա:

ԵՄ-ում Թուրքիայի իշանությունների կողմից կոնկրետ երաշխիքների են սպասում, որ Բրյուսելի կողմից պահանջվող բարեփոխումների անցկացումը կհասնի իր վերջնակետին: Եվրահանձնաժողովն արդեն զգուշացրել է, որ հակառակ դեպքում բանակցություններն անմիջապես կկանգնեցվեն: Եվրոպացի քաղաքագետների գնահատականի համաձայն, ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացը կտեւի ամենաքիչը 10-15 տարի, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---