ԱՄՆ հայկական կազմակերպությունները պետք է համակարգեն Ցեղասպանության ճանաչման ջանքերը

PanARMENIAN.Net - Ամրիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) գլխավոր խնդիրն է հանդիսանում երիտասարդ սերնդի դաստիարակությունը եւ իհարկե լոբբսիտական գործնեության ուժեղացումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին Վաշինգթոնում հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ բոլոր հայկական կազմակերպությունները պետք է համակարգեն իրենց ջանքերը ամենակարեւոր հարցի` Հայոց ցեղասպանության ճանաչման համար: «Մեր գլխավոր ջանքերը ուղղված են թուրքական լոբբիի չեզոքացմանը, որը գլխավորում են սենատոր Բոբ Լիվինգսթոնը եւ ATTAA-ն` Թուրք-ամերիկյան ասոցիացիան: Վերջինիս վարկանիշը վերջին 10 տարիների ընթացքում Վաշինգթոնում նկատելիորեն նվազել է: Ընդհանրապես, Թուրքիայի դերը ԱՄՆ արտաքին քաղաքականությունում փոխվել է եւ, որպես հետեւանք, նվազել է լոբբինգի մակարդակը»,- ասել է Համբարյանը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Թուրքիայի շահերը հիմնականում պաշտպանում է Իսրայելը, որի հետ ԱՄՆ-ն նորմալ հարաբերությունների մեջ են: «Սակայն վերջերս դրանք փոխվել են: Ի դեպ, պետք է նշեմ, որ հիմնականում Ամրիկայի հրեաները հայտարարում են, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել Հոլոքոստին հավասար: Ես վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը կասի, որ դա եղել է Ցեղասպանություն»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---