«Իսլամական պետությունը» կոչ է արել բոլոր մահմեդականներին ջիհադ սկսել ՌԴ և ԱՄՆ դեմ

«Իսլամական պետությունը» կոչ է արել բոլոր մահմեդականներին ջիհադ սկսել ՌԴ և ԱՄՆ դեմ

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կոչ է արել բոլոր մահմեդականներին ջիհադ սկսել Ռուսաստանի և ԱՄՆ դեմ, քանի որ նրանք «խաչակրաց արշավանք» են սկսել Մերձավոր Արևելքում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը խմբավորման կողմից համացանցում տարածած ձայնագրության վրա հղումով: «Աշխարհի իսլամ երիտասարդներ, ջիհադ սկսեք ռուսների և ամերիկացիների դեմ, որոնք խաչակրաց արշավանք են սկսել մահմեդականների դեմ»,-ասվում է ԻՊ ներկայացուցիչ Աբու Մոհամմեդ ալ Ադնանի խոսքում:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին հայտարարել է, որ «մեծ տերությունները» պետք է միավորվեն Սիրիայում քաղաքական կարգավորման համար: Ըստ նրա, քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը գիտակցում են բոլոր ներգրավված երկրները, այդ թվում Ռուսաստանը: «Կա միայն քաղաքական լուծում»,-ասել է նա, հայտնում է Vedomosti-ին:

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Բեն Հոջեսը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի ԻՊ դեմ պատերազմին, հայտնում է Sputnik-ը: Ըստ Հոջեսի, «Ռուսաստաի մասնակցությունը ԻՊ դեմ պայքարին անհրաժեշտ է, եթե ռուսները մտադիր են դա անել»: Գեներալը ընդհանուր առմամբ քննադատաբար է վերաբերվել ՌԴ մասնակցությանը սիրիական հակամարտությանը` զգուշացնելով Եվրոպայի համար հնարավոր անցանկալի հետևանքների մասին` մասնավորապես, փախստականների աճի, հայտնում է Լենտա.ռու-ն:

Հայտնի է դարձել նաև, որ Մոսկվան փորձում է կապեր հաստատել սիրիական ընդդիմության առաջնորդների հետ ահաբեկչության դեմ համատեղ պատերազմի համար: Այդ մասին հայտնել է Սիրիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Կնիշչակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պենտագոնն իր հերթին հայտարարել է, որ ամերիկացիների կողմից վարժեցված իրաքցի զինվորականները պատրաստ են վերականգնելու վերահսկողությունը Ռամադի քաղաքում` երկրի արևմուտքում, որը մայիսից վերահսկում են ԻՊ գրոհայինները: Ինչպես ասել է ԱՄՆ ՊՆ գնդապետ Սթիվ Ուորենը, վերջին 10 օրում հասցված ավիահարվածները իսլամիստների դիրքերին հող են նախապատրաստել վճռական հարձակման համար: Ըստ նրա, ավիահարվածների արդյունքում սպանվել են ՒՊ հարյուրավոր գրոհայիններ, ոչնչացվել են պայթուցիկի պահեստներ և ծանր սպառազինություն:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: ԻՊ-ն «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---