Արա Աբրահամյանը կառաջադրվի ԱԺ ընտրություններում. Մտածում է կուսակցություն ստեղծելու մասին

Արա Աբրահամյանը կառաջադրվի ԱԺ ընտրություններում. Մտածում է կուսակցություն ստեղծելու մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հաստատել է, որ քաղաքականություն վերադառնալու և կուսակցություն հիմնելու որոշում է կայացրել և կառաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Աբրահամյանը նշել է, թե միայն մեկ խնդրանք ունի. մինչև մարտ համբերել և վերջնական պարզ կլինի, նո՞ր կուսակցությունով է մտնում քաղաքականություն, թե եղած կուսակցություններից մեկի հետ գործակցելով:

Նա նաև նշել է, որ ունենալով հարուստ փորձ՝ որոշում է կայացրել կարճ ժամանակում այնպիսի ծրագիր կազմել, որը կարող է օգնել Հայաստանին տնտեսական, քաղաքական, բոլոր առումներով:

«Խոսքը գնում է իմ հնարավորությունների սահմանում երկրի վիճակը լավացնելու մասին: Ես որևիցե մեկին չեմ քննադատելու», - նկատել է Աբրահամյանը, գրում է Tert.am-ը:

Նա տեղեկացրել է, թե հանդիպել և իր մտադրությունների մասին խոսել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ստացել դրական պատասխան այն մասին, որ եթե ծրագրեր ունեն, ապա կարող են մասնակցել:

Սահմանադրական փոփոխությունների մասին խոսելով՝ Ռուսաստանի հայերի միության նախագահն ասել է. «Տեսնենք ժողովուրդն ինչ կասի, ոնց է ընդունում»։

2003 թվականին Արա Աբրահամյանը Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության հետ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունը, սակայն, չի կարողացել հաղթահարել 5% քվեների շեմը ու դուրս է մնացել խորհրդարանից:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---