Աֆղանստանում և Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 400-ի, ավերածություններ կան նաև Տաջիկստանում

Աֆղանստանում և Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 400-ի, ավերածություններ կան նաև Տաջիկստանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Աֆղանստանում և Պակիստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի քանակը շարունակում է աճել: Ամենից շատ տարերքից տուժել է Պակիստանը, մասնավորապես Աֆղանստանին սահմանակից Հայբեր-Պախտունխվա գավառը, այսպես կոչված «ցեղերի գոտին»: Ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 275 մարդ, տուժել է մոտ 2 հազարը, հարյուրավոր տներ են փլուզվել: Շատերը գիշերն անցկացրել են դրսում` վախենալով նոր ցնցումներից: Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ գեներալ Ռահիլ Շարիֆը մեկնել է աղետի գոտի, որտեղ արտակարգ իրավիճակ է հայտարարվել:

Ցնցումների մագնիտուդը տարբեր գնահատականնելով տատանվել է 7,5 - 7,7-ի սահմանում: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դելիում:

Աֆղանստանում զոհերի թիվը հասել է 90-ի, վիրավորներինը` մոտ 390-ի: Հնդկաստանում 4 մարդ է զոհվել, 10-ից ավելին տուժել է:

Երկրաշարժն ավերածություններ է գործել նաև Տաջիկստանում: Տուժածներ չկան: Մոտ 20 բնակելի տուն է վնասվել Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզում, վնասվել են դպրոցներ և սոցիալական նշանակության օբյեկտներ մի շարք բնակավայրերում, որոնք սահմանակից են երկրաշարժի էպիկենտրոնի տարածքին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Տաջիկստանի ԳԱԱ երկրաբանական ծառայության տվյալների, երկրաշարժի ինտենսիվությունը Դուշանբեում կազմել է 5-6 բալ, բազմահարկերում ճագեր են առաջացել:

Վերջին շրջանում հզոր երկրաշարժ տեղի ունեցավ նաև Նեպալում, որը մոտ 9000 մարդու կյանք խլեց: Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում և մոտակա խիտ բնակեցված արվարձաններում տեղի ունեցավ Ռիխտերի սանդղակով 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավերածություններ կան քաղաքի կենտրոնում, այդ թվում քանդվել է Բհիմսենի աշտարակը: Երկրաշարժի էպիկնետրոնը Կատմանդուից 70 կմ հերավարության վրա` դեպի հյուսիս-արևմուտք է: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում: 10 տարի առաջ Քաշմիրում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում մոտ 100.000 մարդ զոհվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---