ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՓՈՐՁԵԼ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը պարզաբանեն եւ ճանաչեն հակամարտության հիմնական պատճառները, այլ ոչ թե փորձեն հաղթահարել դրա հետեւանքները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հանդես գալով Պրահայում կայացած Եվրատլանտյան գործընկերության Խորհրդի գագաթնաժողովում: Նրա խոսքերով, Երեւանը արդեն ցույց է տվել իր հավատարմությունը այդ սկզբունքին Փարիզում եւ Քի Վեսթում: «Եթե Ադրբեջանն ընդուներ կարգավորման առաջարկը, արդեն այսօր խաղաղ համաձայնագիրը մասամբ իրագործված կլիներ», - ընդգծել է նախագահը: Տարածաշրջանային արդյունավետ համագործակցությունը եւ թշնամական քարոզչությունից հրաժարվելը, ասել է նա, կարող են էապես ավելացնել խաղաղ գործընթացի ներուժը: «Մենք պատասխանատու ենք մեր ժողովրդների եւ աշխարհի առջեւ այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղությանը հասնելու համար»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---