ԵՏՄ-ում ռոումինգի սակագները մոտ 7 անգամ կնվազեն

ԵՏՄ-ում ռոումինգի սակագները մոտ 7 անգամ կնվազեն

PanARMENIAN.Net - ԵՏՄ–ի շրջանակում ռոումինգի գներն առաջիկայում մի քանի անգամ կնվազեն։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը։

«Բջջային օպերատորները, մեր երկրների իրենց գործընկերների հետ անցկացնելով երկար ամիսներ տևող բանակցություններ, նշեցին, որ առաջիկայում ռոումինգի սակագները կնվազեն մոտ 7 անգամ», - ասել է Արտեմևը, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Newsarmenian.am-ը:

«Կնվազեն ինտերնետի, ձայնային ծառայության սակագները ռոումինգում ԵՏՄ անդամ 5 երկրներում: Մենք չգիտենք, երբ կզրոյացնենք ռոումինգի սակագները ԵՏՄ-ում, սակայն առաջիկայում դա անպայման կարվի: Դա կարող է լինել 2017-ին, իսկ գուցե` 2020-ին»,-ասել է Արտեմևը:

Առայժմ միայն «ՎիմպելԿոմ»-ի օպերատորն է պատրաստ նվազեցնել ռոումինգի սակագները ԵՏՄ ամբողջ տարածքում: «ՎիմպելԿոմի» բաժանորդները խոսակցության 1 րոպեի համար 49 ռուբլու փոխարեն կստանան 5 րոպեի համար նախատեսված փաթեթ 40 ռուբլով անդամ բոլոր երկրներում, հայտնել է օպերատորի ներկայացուցիչը, հայտնում է ՌԲԿ-ն:

«ՎիմպելԿոմի» մրցակիցները «մեծ եռյակում»` ՄՏՍ-ն ու «Մեգաֆոնը», նվազեցնում են կապի ծառայության բազային սակագները միայն առանձին տարածաշրջաններում: ՄՏՍ-ի դեպքում խոսքը Հայաստանում սակագների փոփոխության մասին է, որտեղ 1 րոպեն կարժենա 60 ռուբլի (444 դրամ) 65 ռուբլու փոխարեն, ասել է օպերատորի կորպորատիվ և իրավական հարցերի գծով փոխնախագահ Ռուսլան Իբրահիմովը: Բջջային ինտերնետի արժեքը Հայաստանում կնվազի գրեթե 3 անգամ և կարժենա 5 ռուբլի (մոտ 40 դրամ) թրաֆիկի 40 Կբ համար, SMS-ի արժեքը նվազում է 4 անգամ` մինչև 5 ռուբլի (մոտ 40 դրամ) մեկ հաղորդագրության համար, ասվում է ՄՏՍ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

2015-ի Մայիսի վերջին հաղորդվում էր, որ ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ռուսական բջջային օպերատորներին նամակներ էր ուղարկել` խնդրելով, որպեսզի նրանք իրենց ռոումինգային գործընկերներին առաջարկներ ուղարկեն փոխհաշվարկների տոկոսադրույքները փոխելու մասին, որոնց չափից է մեծ մասամբ կախված բաժանորդի համար ծառայության արժեքը։ ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության կարծիքով` ռոումինգի սակագները չպետք է էականորեն տարբերվեն բաժանորդի ժամանակավոր կացության երկրում գործող կապի գնից։

2015-ի հունիսին ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը հայտարարել էր, որ Ռուսաստանի քաղաքացիների համար ռոումինգի գները կնվազեն ամենաքիչը 2 անգամ:

Միաժամանակ ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ռոումինգի գների նվազման հարցը քննարկել է միջազգային աշխատանքային խմբի մակարդակում, որը ձևավորվել էր ռուսական և թուրքական կողմերի նախաձեռնությամբ։ Խմբում ներառվել էին ԵՏՄ, ԱՊՀ երկրները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---