Ռուսական կայազորը ժամանակից շուտ լքում է Թբիլիսին16 նոյեմբերի 2006 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հինգշաբթի օրը սկսվել է Անդրկովկասում Ռուսական զորքերի խմբի (ԱՌԶԽ) թբիլիսյան կայազորի տեխնիկայի եւ գույքի դուրս բերումը: Կայազորը ժամկետից շուտ է լքում Թբիլիսին` ՌԴ պաշտպանության նախարարի որոշման համաձայն: «Այսօր Թբիլիսիից Հայաստան է ուղեվորվում թբիլիսյան կայազորի տեխնիկայով եւ գույքով առաջին երկաթուղային էշէլոնը»,- հայտնել են ԱՌԶԽ շտաբում: Այդ էշելոնով Գյումրիի ռազմակայան են ուղարկել զրահատեխնիկայի երկու միավոր, ավտոմոբիլային տեխնիակայի մի քանի միավոր եւ շարժական ռադիոկայաններ: Շտաբում հայտնել են, որ ԱՌԶԽ տեխնիկայով եւ գույքով հաջորդ էշելոնը նոյեմբերի 23-ին Ադրբեջանով ուղեվորվելու է Ռուսաստան: Մինչեւ ընթացիկ տարվա վերջ Թբիլիսիից ԱՌԶԽ տեխնիկայով եւ գույքով եւս չորս էշելոն պետք է ուղեվորվի. երկուական Ռուսաստան եւ Հայաստան: ԱՌԶԽ թբիլիսյան կայազորի դուրս բերման շրջանակներում, ընդհանուր առմամբ, դուրս կբերվեն 387 զինվորական, մոտ հարյուր միավոր տեխնիկա, 350 տոննա գույք եւ ռազմամթերք:Շտաբում նշել են, որ կայազորի վաղաժամկետ դուրս բերումը համաձայնեցված է վրացական կողմի հետ, որը, գոյություն ունեցող համաձայնություններին համապատասխան, ապահովում է միջոցառման անվտանգությունը: ԱՌԶԽ շտաբի սպաներից կկազմավորվի ոչ մեծ մի խումբ, որը կմնա Վրաստանում եւ տեղում կվերահսկի ռուսական ռազմակայանների դուրս բերումը Ախալքալաքից եւ Բաթումից: Ըստ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնության, Ախալքալաքի կայանը պետք է փակվի 2007 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ Բաթումի կայանը 2008 թվականի հոկտեմբերի 1-ին, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |