Պետդեպ. ԱՄՆ-ն կողմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը 4 նոյեմբերի 2015 - 12:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կողմ է, որ Վրաստանն ընթանա ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհով, ասվում է ռազմավարական գործընկերության երկկողմ հանձնաժողովի Վաշինգտոնում տեղի ունեցած նիստում ընդունված համատեղ հայտարարության մեջ: «Երկու կողմերն ընդգծել են, որ Վրաստանն առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված գործընթացում: ԱՄՆ-ն հաստատել է, որ կողմ է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, և աջակցություն է հայտնել այդ ճանապարհով գնալու նրա ձգտումներին»,-ասվում է փաստաթղթում, որը տարածել է ԱՄՆ Պետդեպը: Փաստաթղթում ասվում է նաև, որ Վաշինգտոնն ու Թբիլիսին արձանագրել են Վրաստանի կողմից անցկացրած «ինտենսիվ բարեփոխումները և առաջընթացը, ինչը կնպաստի երկրի նախապատրաստմանը հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն»: Կողմերը նաև նշել են, որ «բարելավվել է Վրաստանի փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ» և «քննարկվել է Վրաստանի անվտանգության ամրապնդման կարևորությունը նրա պաշտպանական հնարավորությունների, կայունության և զսպման հնարավորությունների ընդլայնման միջոցով»: Ընդգծվում է նաև, որ ԱՄՆ-ն ձգտում է նպաստել «Վրաստանի սահմանների ամրացմանը` հակազդելու համար անդրազգային կազմակերպված հանցավորությանը»: Բացի այդ, «երկու կողմերը կարևորել են բարեփոխումների շարունակությունն անվտանգության ոլորտում Վրաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար»: Օգոստոսի 27-ին Վրաստանում բացվեց Վրաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնը: Կենտրոնի բացումը նախատեսված էր ՆԱՏՕ-Վրաստան գործակցության փաթեթով, որն ընդունվել է 2014-ի սեպտեմբերին Ուելսում կայացած դաշինքի գագաթնաժողովում: Վրաստանն ակնհայտ առաջընթացի է հասել ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին` քաղաքական և դատական համակարգերի բարեփոխման գործում արձանագրած նվաճումների շնորհիվ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ որոշում կարող է Վրաստանն ակնկալել 2016-ին կայանալիք Վարշավայի գագաթնաժողովում, Ստոլտենբերգն ասել է, որ չի կարող նախապես խոսել այդ մասին: «Ես իրոք չեմ կարող նախապես ասել, թե ինչ որոշում կկայացվի Վարշավայում, սակայն կարող եմ ասել, որ Վրաստանն արդեն ստացել է անհրաժեշտ գործիքներն առաջ շարժվելու և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին առաջընթաց գրանցելու համար: Առաջընթացն ակնհայտը է»,-ասել է նա: Վրաստանի ինստիտուցիոնալ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ մեկնարկեց 1994 թվականին, երբ Վրաստանը դարձավ «Գործընկերություն հանուն խաղաղության» (PfP — Partnership for Peace) ծրագրի մասնակից: 2004 թ. «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի և ՆԱՏՕ-ի գործակցությունն ավելի ակտիվացավ: Վրաստանը մտադիր է 2016-ին «Անդամակցության գործողությունների ծրագիր» ստանալ ՆԱՏՕ-ից: Ավելի վաղ Մոսկվան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Վրաստանում սպառնալիք կստեղծի կայունությանն Անդրկովկասում: Վրաստանում նաև գործում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող լեռնային հրաձիգների հենակետը Սաչխերեում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության Ավելի վաղ Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է |