«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԳՏՆԵՆՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ. ԵՂԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ», - ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ

PanARMENIAN.Net - «Մենք պետք է գտնենք հետեւյալ հարցի պատասխանը. եղե՞լ է արդյոք հայերի ցեղասպանություն»: Այս մասին Թուրքիայի ընտրություններում հաղթած «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության ղեկավար Րեջեբ Էրդողանը հայտարարել է լրագրողներին` Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի հետ հանդիպումց հետո: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը` վկայակոչելով թուրքական աղբյուրներ, պատասխանելով այն հարցին, կճանաչի՞ արդյոք Թուրքիայի նոր կառավարությունը հայերի ցեղասպանությունը, Էրդողանն ասել է. «Մենք չենք կարող ճանաչել այդ հարցը, չիմանալով նրա պատասխանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---