«Սպարտակը» կարող է վաճառել Յուրա Մովսիսյանին. Նա «անցանկալի» խաղացողների ցանկում է

«Սպարտակը» կարող է վաճառել Յուրա Մովսիսյանին. Նա «անցանկալի» խաղացողների   ցանկում է

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակը» առաջիկա ձմեռային արձակուրդին մտադիր է 7 խաղացողի վաճառքի հանել, որոնց թվում է նաև ակումբի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Ակումբի հետ գործակցող ֆուտբոլային գործակալներից մեկը հայտնել է, որ այդ 7 ֆուտբոլիստից հինգը ռուսաստանցի են, երկուսը՝ արտասահմանցի: Ըստ սկզբնաղբյուրի, վերջիններիս թվում է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, գրում է A1plus.am-ը:

«Ռ-Սպորտ» կայքի տվյալներով, Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը ներկայումս տարաձայնություններ ունի մի քանի ֆուտբոլիստների հետ: Ակումբի ղեկավարությունը պաշտպանել է մարզչին և որոշել է տրանսֆերի հանել «անցանկալի» խաղացողներին:

2014-ին Յուրա Մովսիսյանի տրանսֆերային արժեքը կազմում էր մոտ $7,9 մլն:Մոսկովյան ակումբի հետ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվում է 2019-ի ամռանը:

2015-ի սեպտեմբերինճանաչված գործակալ Ռոման Օրեշչուկը հայտնել էր, որ Մովսիսյանը ձմռանը կարող է փոխել թիմը: Նրա խոսքով՝ հայ հարձակվողի տեղափոխության շուրջ հետաքրքրված է անգլիական ակումբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---