70-ամյա հայկական կոնյակը Sotheby's-ում վաճառվել է $120.000-ով

70-ամյա հայկական կոնյակը Sotheby's-ում վաճառվել է $120.000-ով

PanARMENIAN.Net - 70 տարվա «Արարատ» հայկական կոնյակը Sotheby's աճուրդում վաճառվել է 80 հազար ֆունտով` մոտ $120.000:

Ինչպես գրում է Asbarez-ը, աճուրդը նվիրված էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի մահվան 50-րդ տարելիցին: Աճուրդի ընթացքում վաճառքի են հանվել ալկոհոլի, սիգարների, հագուստի և կենցաղային այլ իրերի Չերչիլի նախընտրած ապրանքատեսակները:

Աճուրդը կազմակերպել էր Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդը, մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայում Մոնակոյի դեսպան Էվելին Գենթան, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդը:

Աճուրդից ստացված հասույթը փոխանցվել է արքայազն Ալբերի կլիմայի փոփոխությունների, անապատացման դեմ պայքարի և կենսաբազմազանության հիմնադրամին:

Ուինսթոն Չերչիլը հայկական կոնյակի մեծ սիրահար էր, որն, ըստ որոշ տեղեկությունների, առաջին անգամ այն փորձել է 1943 թ. Յալթային կոնֆերանսում: Աճուրդում վաճառված կոնյակը Երևանի կոնյակի գործարանի բացառիկ հավաքածուից է, աճուրդին այն տրամադրել էր դեսպան Արմեն Սարգսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---