Հայ սուսերամարտիկները` Վրաստանի մրցաշարում. Ոսկի, արծաթ ու 2 բրոնզ17 նոյեմբերի 2015 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Հայ խոցասուսերակիր Արկադի Մուրադյանը («Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան) նոյեմբերի 6-ից 8-ը Վրաստանի Զստաֆոնի քաղաքում անցկացված Վրաստանի գավաթի բաց խաղարկությունում նվաճել է ոսկե մեդալ: Այս մասին հայտնում է ՀՀ սուսերամարտի ֆեդերացիան: Նույն մրցաձևում Արման Գրիգորյանը (Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան) արժանացել է բրոնզե մեդալի, Էմմա Պողոսովան («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան)՝ արծաթե մեդալի, իսկ ճկասուսերակիր Արփինե Աթոյանը («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան) գրավել է 3-րդ տեղը: Վրաստանի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մոտ 80 սուսերամարտիկ: Մեր երկիրը ներկայացրել են ՀՀ հավաքականի 18 մարզիկ: Նոյեմբերի 12-ից 15-ը սուսերամարտի երիտասարդների ՀՀ հավաքական թիմը ավագ մարզիչ Արտաշ Մադոյանի գլխավորությամբ դարձյալ կմեկնի Վրաստան՝ Քութայիսում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով: Հուլիսի 1-4-ը Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվեց սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշար, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի պատանի սուսերամարտիկները: Ճկասուսեր աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավեց Հայասատնի ներկայացուցիչ Անահիտ Ալոյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Վրասատանի ներկայացուցիչ Նանուկա Լեջավան և երրերդ տեղը զբաղեցրեց նույնպես Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Բարսամյան: Տղաների ճկասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Վրաստան ներկայացնող ճկասուսերակիրը , իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրեցին Հայաստանը ներկայացնող մեր մարզիկները՝ Խաչատուր Հարությունյանը և Արմեն Դալլակյանը, իսկ խոցասուսեր տղաներ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Արշակ Աբրահամյանը զբաղեցրեց 3-րդ տեղը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |