Բաքվում «չափազանց կարեւոր» են գնահատում Մինսկում կայացած Քոչարյան-Ալիեւ բանակցությունները

PanARMENIAN.Net - «Հուսով եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կհանգեցնեն որոշակի արդյունքների Ադրբեջանի անփոփոխ դիրքորոշման շրջանակներում»,-այսօր լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի նախագահի Գործադրի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը` մեկնաբանելով նախօրեին Մինսկում կայացած բանակցություններն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Ն.Մամեդովը «չափազանց կարեւոր է» անվանել կայացած բանակցությունները, սակայն ձեռնպահ է մնացել հանդիպման մանրամասներից խոսելուց: Նա նշել է, որ «նախագահ Իլհամ Ալիեւը բանակցային գործընթացի երկար տարիների ընթացքում բոլոր հնարավոր քայլերն է կատարում հակամարտության կարգավորման համար, եւ բանակցությունների հիմնական պահը միշտ եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Ն.Մամեդովը հաղորդել է նաեւ, որ հաջորդ հանդիպման ժամկետը որոշված չէ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---