Ադրբեջանն օկուպացրել է Ղարաբաղի տարածքի 1028 քառակուսի կիլոմետրը

PanARMENIAN.Net - ՀՅԴ Դաշնակցության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է մնում եւ հիմնվում է մի քանի հիմնական սկզբունքների վրա, ըստ որոնց կարելի է բանակցային գործընթաց վարել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, Դաշնակցության դիրքորոշման հիմքում ընկած է ազգերի ինքնորոշման իրավունքը: «Հայաստանի նպատակը Ադրբեջանի եւ միջազգային հանրության կողմից այդ իրավունքի ճանաչումն է: Ադրբեջանի հետ, ինչպես գիտեք, պայմանավորվել չի ստացվում: Նշանակում է, որ մենք մեր ջանքերը պետք է ուղղենք միջազգային կազմակերպություններին, ինչպես մենք դա անում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- նշել է նա:



Խորհրդարանական հանձնաժողովի նախագահի կարծիքով, հակամարտության կարգավորումը հնարավոր կդառնա ԼՂՀ կարգավիճակի որոշման եւ անվտանգության հստակ երաշխիքենրի դեպքում: «Առանց այդ դիրքորոշումների ճշտման ոչինչ չի կարող լինել. ոչ տարածքների, ոչ էլ գաղթականների «վերադարձ»: Ես պետք է եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ տարածքների հարցը երկակի բնույթ է կրում: ԼՂՀ-ն եւս տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից. դա 1992 թվականին Շահումյանի եւ Մարտակերտի շրջանների օկուպացումն է, ինչը կազմում է ԼՂՀ տարածքի 20 տոկոսը: Խոսքը գնում է 1028 քառակուսի կիլոմետրի մասին: Եւ հետո, երբ Ադրբեջանը խոսում է տարածքների 20 տոկոսի մասին, ապա դրանք իրականում 13 տոկոս են կազմում: Այդ հարցին կարող ենք գումարել Արծվաշենի խնդիրը: Այնպես որ, ԼՂՀ-ն ավելի շատ տարածքային պահանջներ ունի»,- ընդգծել է Ռուստամյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---