Հայաստանը ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, սակայն չի ընդունում նրա նախապայմանները

PanARMENIAN.Net - Հայաստանը ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, սակայն չի ընդունում նրա առաջ քաշած նախապայմանները: Այդ մասին հայկական խորհրդարանում ուրբաթ օրը հայտարարել է Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` ներկայացնելով երկրի Ազգային անվտանգության ռազմավարությունները: «Հայաստանը ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը` ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական մակարդակով կապերի բարելավման ճանապարհով»,- ասել է պաշտպանության նախարարը: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, Հայաստանը չի ընդունում Թուրքիայի կողմից առաջ քաշած նախապայմանները հարաբերությունների լավացման համար: Սարգսյանը նաեւ ավելացրել է, որ Հայաստանում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը դիտարկում են որպես պատմական արդարության վերականգնում` Օսմանյան կայսրության հայ բնակչության եւ նրանց սերունդների նկատմամբ, եւ այդ համատեքստում Հայաստանի նկատմամբ նոր նկրտումների բացառությամբ, հայտնում է «Նովոստի-Առմենիա»-ն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---