«Սպարտակը» հրաժարվում է վարձակալության տալ Մովսիսյանին. Քննարկվում է միայն տրանսֆերի հարցը

«Սպարտակը» հրաժարվում է վարձակալության տալ Մովսիսյանին. Քննարկվում է միայն տրանսֆերի հարցը

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակը» հրաժարվում է վարձակալության տալ թիմի հարձակվող և Հայաստանի հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանին հյուսիսամերիկյան Գլխավոր ֆուտբոլային լիգայի (MLS) «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբին, հայտնում է ՏԱՍՍ-ը սեփական աղբյուրի վրա հղումով:

Ավելի վաղ ակումբի գլխավոր մենեջեր Քրեյգ Վեյբելը հաստատել էր, որ շահագրգռված է տեսնել իր ակումբում Մովսիսյանին:

«Այս պահի դրությամբ «Ռեալ Սոլթ Լեյքը» բանակցում է «Սպարտակի» հետ Մովսիսյանի վարձակալության շուրջ: Ակումբը պատրաստ է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը, որն ըստ ԶԼՄ-ների, կազմում է €2,2 մլն: Ռուսակսն թիմի ղեկավարությունը դիտարկում է միայն ֆուտբոլիստի վաճառքի տարբերակը: Մեծ աշխատավարձի պատճառով ֆուտբոլիստի պահանջարկն այժմ մեծ չէ»,-ասել է աղբյուրը:

Նոյեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»: «Սպարտակը», հայտարարել է, որ Մովսիսյանը կհեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մովսիսյանը խաղացել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ում 2007-2009 թթ.:

Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Յուրա Մովսիսյանը կարիերան կարող է շարունակել Անգլիայում: 28-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրել է անգլիական Չեմփիոնշիփի մասնակից Լոնդոնի «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ին: Մովսիսյանը մտադիր էր վերադառնալ «Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբ, որի կազմում հանդես էլ գալիս մինչև Եվրոպա տեղափոխվելը, սակայն առավել հեռանկարային տարբերակ ի հայտ եկավ Անգլիայի հետ կապված: Ըստ անգլիական մամուլի, «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ի ղեկավարությունը Մովսիսյանին տեսնում է Չարլի Օսթինի փոխարինողի դերում, որը ձմռանը, հավանաբար, կհեռանա թիմից:

«Սպարտակի» հետ Մովսիսյանի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2017-ի ամռանը: Այս խաղաշրջանում նա 10 խաղի է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---