Յուրաքանչյուր օրով Հայաստանն ու Թուրքիան բաց են թողնում հարաբերությունների հաստատման մեծ հնարավորություններ

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր օրով Հայաստանն ու Թուրքիան բաց են թողնում հարաբերությունների հաստատման մեծ հնարավորություններ, The New Anatolian թուրքական թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Թուրքիան, ցավոք, չի ցանկանում նման հարաբերություններ հաստատել Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների հետ, եւ այդպիսով, ավելի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում: «Այդպիսով, այդ հնարավորությունն արդեն կորցված է: Երկրորդ հնարավերությունը Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցությունն է: Անկարան բանակցություններ է տանում ԵՄ անդամակցության կապակցությամբ եւ նա ունի բոլոր հնարավորությունները` Կովկասի եւ Եվրոպայի միջեւ կամուրջ դառնալու: Այդ հնարավորությունը եւս կորցված է: Սակայն, ամենակարեւորը, մենք կորցնում ենք մեր ժողովուրդների փոխգործողության հնարավորությունը: 15 տարիների ընթացքում (Հայաստանի անկախության հռչակումից հետո) հայ եւ թուրք ժողովւրդները չեն համագործակցում, քիչ են տեղեկացված միմյանց մասին: Մեր ուշադրությունը կենտրոնացած է նյարդային հարցերի վրա: Մենք պետք է շեշտը կատարենք նոր դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման վրա. ահա, թե ես ինչ եմ ենթադրում` խոսելով բաց թողնված հնարավերությունների մասին»,- նշել է Վարդան Օսկանյանը:



Մեկնաբանելով այն ինֆորմացիան, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է դիմել միջազգային դատարան Հայոց ցեղասպանության հարցի կապակցությամբ` Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է. «Մենք երբեք չենք քննարկել նման հարց, քանի որ մեծացել ենք այդ ողբերգությունը վերապրածների կողքին: Հայերին երբեք պետք չէր դիմել դատարան, որպեսզի ապացուցեն, որ Ցեղասպանությունը եղել է: Մեր կարծիքով, այդ հարցը պետք է քաղաքական լուծում ստանա: Քանի որ հարցը ոչ պատմական է, ոչ էլ իրավաբանական: Եւ Թուրքիան քաղաքականացրել է այդ հարցը` պետական մակադրակով մերժման քաղաքականություն տանելով»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---