Մոսկվան կարող է ՄԱԿ ԱԽ-ում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարց բարձրացնել

Մոսկվան կարող է ՄԱԿ ԱԽ-ում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարց բարձրացնել

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է ՄԱԿ Անվտանգության խորհրդում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարց բարձրացնել` կապված ահաբեկչական «Իսլամական պետության» նավթի մաքսանենգության հետ, սակայն Մոսկվան դեռ նման որոշում չի կայացրել: Այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Տեսականորեն, անշուշտ, հնարավոր է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Սակայն մենք ապրում ենք իրական աշխարհում: Տեսնում եք, որ ՆԱՏՕ-ն պաշտպանեց Թուրքիային ռուսական օդանավի խոցման հարցում: Մյուսները թեև կուլուարներում դատապարտում են Թուրքիայի այդ պահվածքը, բայց հրապարակավ աշխատում են դա չանել: Ուստի, մենք, ելնելով իրողություններից, պետք է կանխատեսենք, թե ինչ կարող է տեղի ունենալ»,-ասել է Չուրկինը:

Նա նաև դրական է պատասխանել այն հարցին, թե կարող է արդյոք ՌԴ-ն պատժամիջոցների հարցը բարձրացնել ՄԱԿ ԱԽ-ում: «Կարող է: Ավելորդ բաներ ինձ մի վերագրեք: Մենք ամեն ինչ կարող ենք: Ցանկության դեպքում: Դա արդեն քաղաքական որոշում է: Որպեսզի այնպես չստացվի, որ ինչ-որ հարց է արծարծվում, բայց աջակցություն չի ստանում, պետք է շատ նուրբ մարտավարություն որդեգրել այս հարցում»,-ասել է Չուրկինը:

Անցած շաբաթ ՌԴ ՊՆ-ն նյութական ապացույցներ ներկայացրեց, որ ԻՊ կողմից արդյունահանվող նավթը հայտնվում է Թուրքիայի տարածքում: ԱՄՆ-ն հայտարարեց, որ իրենց տվյալներով, Թուրքիայում է հայտնվում նավթի մի փոքր մասը միայն: Սակայն, ԱՄՆ վարչակազմը խոստովանում է, որ թուրք-սիրիական սահմանի մի շարք շրջաններ չի հաջողվել փակել:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնալիքի դեպքում ծայրահեղ կոշտ գործել: «Ցանկանում եմ զգուշացնել նրանց, ով կփորձի ինչ-ինչ սադրանքներ կազմակերպել մեր զինծառայողների դեմ: Հարվածային ավիացիայի բոլոր գործողություններն իրականացվում են կործանիչների ուղեկցությամբ: Հրամայված է ծայրահեղ կոշտ գործել: Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքներին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---