ՎիվաՍել-ՄՏՍ-ը խոշորագույն ներդրում կատարողն է բջջային հաղորդակցության ոլորտում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը խոշորագույն ներդրում կատարողն է բջջային հաղորդակցության ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը բջջային հեռահաղորդակցության հայաստանյան շուկայում առաջինն է՝ իրականացված ներդրումների ծավալով:

Տեղեկատվության հիմքում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահանջով բջջային օպերատորների հրապարակած տվյալներն են՝ ներառյալ իրականացրած ներդրումները: Դրանք ընդգրկում են 2013 թ.-ի առաջին եռամսյակից մինչև 2015թ.-ի երրորդ եռամսյակն ընկած ժամանակահատվածը:

Նշված ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 28,1 միլիարդ դրամի ներդրում է իրականացրել, ինչը կազմում է բջջային հաղորդակցության ոլորտի բոլոր ընկերությունների կողմից կատարված 50 միլիարդ դրամի համախառն ներդրումների ծավալի ամենախոշոր մասնաբաժինը՝ 55,8%-ը:

Գործունեության առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ին հաջողվել է ձեռք բերել հասարակության վստահությունը՝ ապահովելով ցանցի ամենալայն ծածկույթ, նորարար ծառայություններ և տեխնոլոգիաներ, հուսալիություն, գնի և որակի լավագույն հարաբերակցություն, բաժանորդների սպասարկման բարձր որակ, օրինակելի գործարար էթիկա, ինչպես նաև իրականացնելով լայնամասշտաբ սոցիալական ներդրումներ և այլն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---