Gallup. Համաշխարհային կոռուպցիայի վարկանիշով Հայաստանը զբաղեցնում է 69-րդ տեղը

PanARMENIAN.Net - Gallup-ի ծառայությունը հրապարակել է համաշխարհային կոռուպցիայի վարկանիշը: Աշխարհի հարյուր մեկ երկրների բնակիչներին առաջարկվել է պատասխանել երկու պարզ հարցի. «Լայնորե՞ն է տարածված կոռուպցիան ձեր երկրի իշխանության մեջ» եւ «Լայնորե՞ն է տարածված կոռուպցիան ձեր երկրի գործարար կառույցներում»: Gallup-ի վարկանիշը հիմնված է 100 միավորով սանդղակի վրա, որտեղ զրոն կաշառակերության նվազագույն հնարավոր մակարդակն է, իսկ 100` առավելագույն հնարավորը: Առավել «մաքուր» երկրների առաջին տասնյակում են` Ֆինլանդիան (12 միավոր), Դանիան եւ Նոր Զելանդիան (21-ական), Սինգապուրը (22), Սաուդյան Արաբիան (25), Մեծ Բրիտանիան, Նորվեգիան եւ Շվեյցարիան (36-ական), Ավստրալիան (37) եւ Շվեդիան (39): ԱՄՆ-ն զբաղեցրել է 19-րդ տեղը (59):



Հետխորհրդային պետությունները տեղաբախշվել են հետեւյալ կերպ. Ուզբեկստան (18 տեղը, 54 միավոր), Բելառուս (26 տեղը, 63 միավոր), Վրաստան (31-րդ տեղը, 68 միավոր), Էստոնիա (37 տեղը, 71 միավոր), Հայաստան (69 տեղը, 82 միավոր), Ղրղզստան (78 տեղը, 84 միավոր), Մոլդովա եւ Լատվիա (կիսում են 88-րդ տեղը, 89 միավոր), Ռուսաստան եւ Ուկրաինա (93 տեղը, 90 միավոր), Լիտվա (վերջին 101-րդ տեղը, 94 միավոր):

Համեմատության համար` Ֆրանսիա (26 տեղը, 63 միավոր), Իրան (29 տեղը, 65 միավոր), Ճապոնիա (30 տեղը, 66 միավոր), Աֆղանստան (34 տեղը, 69 միավոր), Գերմանիա (48 տեղը, 75 միավոր), Իսրայել (84 տեղը, 87 միավոր):



Զուգահեռաբար հարցման ենթարկվածներին խնդրել են գնահատել երկրի իշխանությունների հանդեպ իրենց վստահության աստիճանը (որքան ցածր է կոռուպցիայի մակարդակը, այնքան մեծ է վստահությունը) եւ համոզվածությունն այն բանում, որ ազնիվ աշխատանքը կարող է ապահովել անձնական բարեկեցությունը (որքան մեծ է կոռուպցիայի աստիճանը, այնքան քիչ է հավատը դրան): Բացի այդ, կոռուպցիայի ցածր մակարդակով երկրներում մարդիկ առավել բարձր են գնահատում իրենց անձնական ազատության մակարդակը, հաղորդում է Washington ProFile-ը.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---