Թուրքիա-ԵՄ. Անկարան նահանջում է

PanARMENIAN.Net - Թուրքիան կբացի ծովային նավահանգիստը եւ օդակայանը Կիպրոսի համար: «Ես կարող եմ հաստատել, որ նրանք (Թուրքիան) ուղերձ են հղել Ֆինլանդիայի արտգործնախարարությանն այն մասին, որ բացում են մեկ նավահանգիստ եւ մեկ օդակայան»,-հայտարարել է Ֆինլանդիայի` ԵՄ նախագահող երկրի ԱԳՆ ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկեց մասնակիորեն սառեցնել ԵՄ-ի անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ:



Խորհուրդ էր տրվում սառեցնել բանակցությունները 35 տեխնիկական կետերից 8 առումով, որոնք առնչվում են Թուրքիայի կողմից Մաքսային միության մասին լրացուցիչ արձանագրության կատարման հետ, կապված ապրանքների, ծառայությունների, կապիտալների, ձկնորսության, գյուղատնտեսության, տրանսպորտի, մաքսային ծառայության եւ առեւտրի ազատ տեղաշարժին:



Նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը մեկ ամիս տվեց Թուրքիային` մինչեւ ԵՄ գագաթնաժողովը, որ կայանալու է դեկտեմբերի 14-15, Կիպրոսի համար բոլոր նավահանգիստները բացելու իր պարտավորության կատարման համար:



Իր հերթին, թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կբացեն Կիպրոսի համար իրենց ծովային նավահանգիստները եւ օդակայանները միայն Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության միջազգային ճանաչումից հետո, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---