Forbes-ը հայկական PicsArt-ը $250 մլն է գնահատել18 դեկտեմբերի 2015 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է 2015 թվականի 50 ստարտափերի ցուցակը, որոնք առավել պահանջված են ներդրողների շրջանում և առավելագույն ներդրումներն են ներգրավել: Forbes-ի ցանկում է հայտնվել նաև հայկական PicsArt ստարտափը: Ընկերությունը հայտնվել է ցանկի 5-րդ հորիզոնականում` հանդեսն այն գնահատել է $250 միլիոն: PicsArt-ը մեծ տարածում ստացած լայն հնարավորություններով գրաֆիկական խմբագիր է, որը հայկական թիմը մշակել է 2011-ին: Ավելի քան 250 միլիոն օգտատեր է աշխարհում օգտվում այդ անվճար հավելվածից: Այն ունի պատկերների խմբագրման լայն հնարավորություններ և հարյուրավոր գործիքների ու էֆեկտների միջոցով ֆոտոմոնտաժի հնարավորություն, որոնք կարելի է գտնել միայն մասնագիտացված ծրագրերում: 2015-ի սկզբին թիմը մոտ 10 մլն դոլարի ֆինանսավորում ստացավ ամերիկյան Sequoia Capital ընկերությունից: Հեղինակները ներկայացնում են իրենց պրոդուկտը որպես «լուսանկարների համար նախատեսված YouTub»: 50 առաջատար ստարտափերը 2015-ին $7 մլրդ ներդրում են ներգրավել, իսկ հանրագումարային առումով` մոտ $120 մլրդ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |