ԶԼՄ-ներ. Սալոնիկում պայթուցիկով շշեր են նետել Թուրքիայի հյուպատոսության վրա

ԶԼՄ-ներ. Սալոնիկում պայթուցիկով շշեր են նետել Թուրքիայի հյուպատոսության վրա

PanARMENIAN.Net - Հունական Սալոնիկում անհայտները պայթուցիկներով շշեր են նետել Թուրքիայի հյուպատոսության պաշտպանությունն իրականացնող ոստիկանների ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Աթենքի լրատվական գործակալության վրա հղումով:

Հարձակմանը մասնակցել է մոտ 25 մարդ: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել ուշ գիշերը: Սուրբ Դիմիտրիոսի փողոցում գտնվող հյուպատոսության ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլով» 15 շիշ են նետել: Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել:

Թուրք-հունական հարաբերությունները երբեք հարթ չեն եղել: Միայն 2014-ին թուրքական ինքնաթիռներն ավելի քան 2000 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը: Հունաստանի իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ ստիպված են իրենց ռազմական բյուջեի զգալի մասը ծախսել օտար ինքնաթիռների առաջխաղացումը կանխելու համար:

Հունաստանի զինվարականներին մտահոգել են նաև վերջին միջադեպերը թուրքական և ռուսական նավերի միջև Էգեյան ծովում, երբ ռուսները ստիպված եղան կրակ բացել` խուսափելու համար բախումից թուրական նավի հետ: «Մենք վախենում ենք, որ Թուրքիան նորից այդպիսի սադրանքների կգնա ՆԱՏՕ-ին ներքաշելու նպատակով: Մենք Հունաստանում ամեն օր ենք տեսնում նման գործողություններ օդում և ծովում: Դա շատ լուրջ է: Ռուս զինվորականները զուսպ պահեցին իրենց, բայց սադրանքները կարող են կրկնվել»,-ասել էր աղբյուրը Հունաստանի ռազմական գերատեսչությունում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---