Բաքուն շարունակում է անտեսել հայկական հուշարձանների ոչնչացման դադարեցման վերաբերյալ կոչերը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին բացված «Հայկական մշակութային ժառանգության իրավիճակը Նախիջեւանում» խորագրով ցուցահանդեսը ոչ միայն վկայում է հայկական ներկայությունն այդ շրջանում, դեռեւս 20-րդ դարասկզին լավ վիճակում գտնվող հայկական եկեղեցիների գեղեցկությունը, ռոմանական արվեստի արժեքները, այլ մերժում է համայն մարդկությանը պատկանող բազմադարյա հայկական հուշարձանների պարբերաբար ոչնչացման քաղաքանությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ստրասբուրգի քաղաքապետարանում կայացած ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Նրա խոսքերով, այս պետական վանդալիզմը առաջացրել է միջազգային հանրության բացասական արձագանքները` մասնավորապես Եվրոպական Խորհրդարանի: Բայց ադրբեջանական իշխանությունները լռության են մատնել ավերումներին վերջ դնելու կոչերը եւ շարունակում են արգելել այդ վայրերը այցելելու ցանկություն հայտնած միջազգային փորձագետների եւ խորհրդարանականների մուտքը: Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ստրասբուրգի քաղաքագլխին, քաղաքային համայնքի նախագահին, ինչպես նաեւ «Էլզաս-Հայաստան բարեկամություն» հայ-ֆրանսիական կազմակերպությանն ու դրա նախագահ Պյեր Զուլումյանին ցուցահանդեսի կազմակերպման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---